478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+32
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը շանսեր ունի նախագահական ընտրություններն ավելի լավ անցկացնելու, քան խորհրդարանականը
17:24
25 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը շանսեր ունի նախագահական ընտրություններն անցկացնելու ավելի լավ, քան խորհրդարանականը։ Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։

Նա նշեց, որ նախօրեին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքի գրասենյակի տնօրեն Քրիստիան Շտրոհալի հետ հանդիպման ընթացքում գնահատականներ տրվեցին խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, մանրամասն քննարկվեցին ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ առաջարկությունները լրացուցիչ առաջընթաց գրանցելու համար։

«Խորհրդարանական ընտրությունները մեզ լավ հիմք են տալիս դրանց հիման վրա լուրջ առաջընթաց գրանցելու և 2008թ. ավելի հաջող նախագահական ընտրություններ անցկացնելու համար»,- ասաց Օսկանյանը։

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքի գրասենյակի տնօրեն Քրիստիան Շտրոհալ նախօրեին ժամանեց Հայաստան։ Այցի հիմնական նպատակը 2007թ. մայիսին ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրություների դիտորդական առաքելության վերջնական զեկույցում նշված խնդիրները և ներկայացված առաջարկությունները քննարկելն է։  

Այցի ընթացքում Շտրոհալը նշեց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին ընտրական գործընթացները կատարելագործելու և այդ ոլորտում արդեն իսկ ձեռք բերված հաջողությունները ամրապնդելու գործում։

2007թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, խորհրդարան անցան հինգ կուսակցություններ. Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Բարգավաճ Հայաստանը, ՀՅԴ-ն, ինչպես նաև երկու ընդդիմադիր կուսակցություններ՝ «Օրինաց Երկիրը» և «Ժառանգությունը»։

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքի գրասենյակի միջազգային դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Բորիս Ֆրլեցն (Boris Frlec) ընդգծեց, որ անցած ընտրությունները վկայում են Հայաստանում ընտրությունների կազմակերպման և անցկացման հարցում տեղի ունեցած առաջընթացի մասին։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: