487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մաքոքային դիվանագիտությունը կարող է որոշակի արդյունքներ տալ
16:58
25 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանը հույս ունի, որ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մաքոքային դիվանագիտությունը որոշակի արդյունքներ կտա։ Այս մասին հինգշաբթի Երևանում մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։

Նա նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայիս այցը չնայած որ չի պարունակում նոր գաղափարներ, բայց իրականացվում է նոր ոճով, մաքոքային դիվանագիտության իրականացման շնորհիվ, որը պայմանավորված է կայանալիք նախագահական ընտրություններով։

«Մինչև նախագահական ընտրությունները քիչ ժամանակ է մնացել, և հարմար առիթ չի ներկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման համար, ինչի կապակցությամբ համանախագահները այլ ելք չունեն, քան ակտիվացնել իրենց գործունեությունը տարածաշրջանում»,-ասաց Օսկանյանը։

Նրա խոսքերով, համանախագահները շրջայցային դիվանագիտության միջոցով փորձում են մոտեցնել կողմերի դիրքորոշումները և հասնել որոշակի դրական արդյունքների մինչև նախագահական ընտրությունները։

Նա նշեց, որ յուրաքանչյուր այցի ժամանակ համանախագահները փորձում են նոր առաջարկներ ներկայացնել և գնահատել կողմերի դիրքորոշումները, դրանք մոտեցնելու նպատակով։

«Ներկա պահին նրանք (համանախագահները-«Նովոստի-Արմենիա») գտնվում են Ադրբեջանում, նրանց հանդիպումները Երևանում դրական են անցել, կան դրական միտումներ, և մենք սպասում ենք, թե ինչպիսի լուրերով նրանք կվերադառնան Բաքվից»,-ասաց Օսկանյանը։

Նա նշեց, որ շաբաթ համանախագահները կվերադառնան Երևան և ևս մեկ անգամ կհանդիպեն իր և Հայասատնի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստան են ժամանել չորեքշաբթի տարածաշրջանային այցի շրջանակներում։ Երևանում նրանք արդեն հանդիպում են ունեցել նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս փուլը, մասնավորապես, այն հարցերը, որոնց շուրջ առայժմ համաձայնություն ձեռք չի բերվել։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։