486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանի և Հայաստանի կրթության նախարարների հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին
16:22
25 Հոկտեմբերի 2007

Վրաստանի և Հայաստանի կրթության նախարարների հանդիպումը տեղի կունենա 2007-ի նոյեմբերին։ Այս մասին հինգշաբթի Երևանում ԱՊՀ անդամ-երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 20-րդ նիստում տեղեկացրեց Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

Նրա խոսքերով, Վրաստանի և Ադրբեջանի կրթության նախարարներն այսօր չկարողացան ներկա գտնվել խորհրդի նիստին։

«Իմ վրաց գործընկերոջ հետ մենք անպայման կհանդիպենք, քանի որ ունենք քննարկման ենթակա հարցերի ամբողջ փաթեթ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կրթության նախարարին, կարծում եմ, այս կամ այն պատճառաբանությամբ նրա այցը Հայաստան չի կայանա»,-նշեց Մկրտչյանը։

Վրաստանի կրթության նախարար Ալեքսանդր Լոմաիայի հետ հանդիպման ժամանակ քննարկվելիք հարցերի շարքում Մկրտչյանը նշեց Վրաստանում գործող հայկական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև այդ երկրի հայկական դպրոցներում հայոց լեզվով դասագրքերի կիրառման խնդիրները։

«Չնայած մենք արդեն Վրաստանի հետ կրթության ոլորտում համագործակցության որոշակի արդյունքների հասել ենք, բայց, որոշ հարցեր դեռևս ճշգրտման կարիք են զգում»,-ասաց Մկրտչյանը։

Նրա խոսքերով, Վրաստանի բյուջեից արդեն գումար է հատկացվել հայկական դպրոցները կահույքով և սարքավորումներով հագեցնելու համար, և ավելի արդիական է դառնում դպրոցական ծրագրերի ճշգրտումը։

«Մենք կքննարկենք դպրոցական ծրագրերը, կրթության որակի ապահովմանը և կրթության վկայագրերի փոխադարձ ճանաչմանը վերաբերող հարցեր։ Այդ խնդիրն առկա է, քանի որ Ջավախքում դպրոցն ավարտած հայերը, չեն կարող ընդունվել վրացական համալսարաններ»,-ասաց Մկրտչյանը։

Նա հավելեց նաև, որ քննարկվելու է նաև Վրաստանում այնպիսի կենտրոնի ստեղծման հարցը, որտեղ հայերը կկարողանանլ միասնական պետական քննություն հանձնել հայկական համալսարաններ ընդունվելու համար։

«Եթե վրացական իշխանությունները մեզ թույլ տան, այդ կենտրոնը կստեղծվի Վրաստանի տարածքում։ Հակառակ դեպքում այն կարող է ստեղծվել նաև Գյումրի քաղաքի սահմանակից շրջաններում»,-ասաց Մկրտչյանը։–0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: