484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը պահպանում է նվիրվածությունը ժողովրդավարության սկզբունքներին
15:34
25 Հոկտեմբերի 2007

նվիրվածությունը ժողովրդավարության սկզբունքներին:

«Ցանկանում եմ հաստատել Հայաստանի կառավարության նվիրվածությունը ժողովրդավարության սկզբունքներին և շեշտել, որ Հայաստանի իշխանությունները շարունակելու են երկրում ընթացող քաղաքական և տնտեսական բարեփոխումները», - ասել է Սարգսյանը Վաշինգտոնում տեղի ունեցած տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի ժամանակ։

Նրա խոսքերով, Հայաստանի քաղաքական և տնտեսական ապագան, Հայաստանի տեսլականը` կայացած ժողովրդավարական և ազատական երկրի կառուցումն է և,  համամարդկային արժեքների  դավանման համատեքստում, ԱՄՆ-ն ընկալվում է իբրև Հայաստանի դաշնակից:

«Միայն վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում ընդունվել է նոր Սահմանադրություն, արմատապես բարեփոխվել է արդարադատության համակարգը, բարելավվել է ընտրական օրենսգիրքը, ընդունվել է տեղական ինքնակառավարման նոր օրենքը», - ասել է Սարգսյանը։

Նա ավելացրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը ներկայիս կառավարության համար գերակա առաջնահերթություն է, և կառավարությունն արդեն իսկ կտրուկ քայլեր է ձեռնարկել հարկային և մաքսային ոլորտներում իրավիճակի բարելավման ուղղությամբ:

«Առաջին արդյունքներն առկա են, և այս գիծը հետևողականորեն շարունակվելու է նաև առաջիկայում», - ասել է վարչապետը։

Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում մեր երկրում ընտրական համակարգը բարելավելու ուղղությամբ ԱՄՆ իշխանությունների օժանդակությունը և պատրաստակամ է այսուհետ ևս սերտորեն համագործակցել ամերիկյան կողմի հետ։

«ՀՀ իշխանությունները շահագրգռված են ընտրությունների ազատ, թափանցիկ և արդար անցկացման մեջ, ինչի վկայությունն են 2007թ. խորհրդարանական ընտրությունները, որոնք բարձր գնահատականի արժանացան միջազգային դիտորդների կողմից: Հայաստանի իշխանությունները վճռական են նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան կազմակերպելու հարցում», - ընդգծել է վարչապետը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։