486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հանդեպ Թուրքիայի քաղաքանության մեջ էական փոփոխություններ չկան. Վ. Օսկանյան
14:36
25 Հոկտեմբերի 2007

Հայաստանի հանդեպ Թուրքիայի արտաքին քաղաքանության մեջ էական փոփոխություններ չկան։ Այս մասին հինգշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ ներկայացնելով վերջին ամսվա ընթացքում իր արտասահմանյան այցերի արդյունքները։

Նա նշեց, որ հոկտեմբերի սկզբին Նյու-Յորքում տեղի ունեցավ իր առաջին հանդիպումը իր թուրք գործընկեր Ալի Բաբաջանի հետ, որը վերջերս է նշանակվել այդ պաշտոնում։ Հայաստանի նախարարը նշեց, որ սա բարձր մակարդակով առաջին հանդիպումն էր՝ Թուրքիայում տեղի ունեցած ընտրություններից, իշխող կուսակցության մանդատի հաստատումից և նրա կողմից իշխանության նոր լծակների ձեռքբերումից հետո։

«Այս ենթատեքստում մենք սպասումներ ունեինք, սակայն Հայաստանի հանդեպ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ էական փոփոխություններ չկան», - ընդգծեց Օսկանյանը։ Նախարարը հավաստեց, որ անկախ դրանից՝ Հայաստանը չի խոչընդոտի՝ ԱԳ նախարարների և փոխնախարարների մակարդակով թուրք գործընկերների հետ հանդիպումների կազմակերպմանը։

«Սակայն մենք դրանց չենք վերաբերվի՝ որպես Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցային գործընթացի մի մաս, քանի որ այսօրվա դրությամբ նման գործընթաց երկրների միջև, փաստորեն, գոյություն չունի», - ասաց Օսկանյանը։ Նրա խոսքերով, այդ հանդիպումները կկրեն հատուկենտ բնույթ՝ ելնելով ծագած անհրաժեշտությունից։

Նա նշեց, որ այժմ ՀՀ փոխարգտործնախարար Արման Կիրակոսյանը գտնվում է Անկարայում, որտեղ մասնակցում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ-երկրների նախարարների հերթական հանդիպմանը։ «Ես չեմ բացառում, որ Կիրակոսյանը հանդիպում կունենա իր թուրք գործընկերոջ հետ, սակայն այդ հանդիպումները ևս հատուկենտ բնույթ կկրեն և մեր երկրների միջև բանակցային գործընթացի մի մաս չեն դառնա», - ասաց Օսկանյանը։

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հոկտեմբերի 1-3-ը գտնվում էր Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանի բացմանը մասնակցելու համար։

Հոկտեմբերի 25-ին Թուրքիայի մայրաքաղաքում կանցկացվի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ-երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը, որի ժամանակ կքննարկվեն, մասնավորապես, տրանսպորտի, առևտրի, կազմակերպված հանցագործության դեմ պայքարի և համագործակցության այլ կոնկրետ ոլորտներում փոխգործակցության արդյունքները՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Թուրքիայի նախագահության ընթացքում (2007 թ. մայիս-հոկտեմբեր)։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։