481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը բարձր է գնահատում հայ-ֆրանսիական համագործակցությունը
14:23
25 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատում հայ-ֆրանսիական համագործակցությունը։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին Հայաստանի կառավարության ղեկավարը հայտարարել է նախօրեին Փարիզում՝ հանդիսավոր ընդունելության ժամանակ։

«Հանձին Ֆրանսիայի, մենք Եվրոպայում ունենք մեր հավատարիմ գործընկերը, որն անվերապահորեն աջակցում է եվրոպական կառույցներում Հայաստանի հետևողական ընդգրկմանը: Այս առումով մենք բարձր ենք գնահատում հատկապես ԵՄ Հարևանության քաղաքականության շրջանակներում Ֆրանսիայի կարևոր աջակցությունը»,- ասել է նա:

Սերժ Սարգսյանը նաև նշել է, որ հայկական ընդունելության հյուրերի նման բազմությունը վկայում է հավատարմությանը՝ հայ-ֆրանսիական բարեկամությանը: Նա ասաց, որ շատ ֆրանսիացի գործիչներ շատ լավ հայտնի են Հայաստանում և  հարգված՝ որպես հայ-ֆրանսիական բարեկամության այսօրվա կերտողներ։

«Այսօր հայկական պատվիրակությունը  գտնվում է Ֆրանսիայում, որպեսզի երկրի բարձր ղեկավարության հետ քննարկի հայ-ֆրանսիական օրակարգի կարևոր հարցերը և մեր համագործակցության հեռանկարները, և վստահ եմ, որ մեր հանդիպումները, ինչպես միշտ, կընթանան փոխըմբռնման մթնոլորտում», նշել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Միաժամանակ Սարգսյանը հավաստիացրել է, որ այդ վստահությունը պատահական չէ, այն հիմնված է ինչպես անցյալ, այնպես էլ հատկապես ներկա ջերմ և սերտ կապերի վրա, որոնք «առանց վարանելու մենք բնորոշում ենք որպես առանձնաշնորհյալ»:

Հայաստանի և Ֆրանսիայի բարձր ղեկավարության միջև հաստատված փոխըմբռնումը և սերտ ու հաճախակի շփումները, վարչապետի խոսքերով, արդեն դարձել են ավանդական՝ չխոսելով արդեն կառավարության անդամների, խորհրդարանականների, տեղական իշխանությունների ներկայացուցիչների բազմաթիվ փոխայցելությունների մասին:

«Հավատացնում եմ, որ այս մակարդակով և այս ծավալի համագործակցությունը եզակիներից է ոչ միայն եվրոպական երկրների առումով»,- նշել է Սարգսյանը:

Հայաստանի վարչապետը հատոկ նշել է այն, որ Ֆրանսիան անկեղծորեն շահագրգռված է Հարավային Կովկասում լարվածության թուլացման և կայունության հաստատման մեջ և կառուցողական ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ: Սարգսյանը օգտակար է համարել Ֆրանսիայի ներառվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում:

«Ֆրանսիայի հետ այսօր մենք հաջողությամբ համագործակցում ենք ամենաբազմազան ոլորտներում: Այսօր Հայաստանում ֆրանսիական կապիտալով գործում են 120 ձեռնարկություններ, այդ թվում՝ համաշխարհային հեղինակության անուններ՝ «Ալկատել», «Վեոլիա», «Սոր», «Կրեդիտ Ագրիկոլ»,  «Էր Ֆրանս», «Պեռնո Ռիկար» և այլն: Պատրաստվում են մեր երկիր մուտք գործել «Սանոֆի-Ավենտիսը», «Սոսիետե Ժեներալը»»- տեղեկացրել է նա:

2007թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան երկու անգամ՝ կազմելով 85,5 մլն դոլար։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: