478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+31
Եղանակը Երևանում
Հայ
Ահմադինեժադի հայտարարությունը, թե Իրանը հետաքրքրված է ուժեղ Հայաստանով, նման է նշանի. ՌՀՀ ռեկտոր
13:46
25 Հոկտեմբերի 2007

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հայտարարությունն այն մասին, թե իրանական կողմը հետաքրքրված է ուժեղ Հայաստանով, նման է նշանի, հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր, «ՌԻԱ Նովոստիի» փորձագիտական խորհրդի անդամ Արմեն Դարբինյանը։

«Ես շատ կարևոր եմ համարում և նման նշանի՝ Հայաստանում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այն հայտարարությունը, թե Իրանը և տարածաշրջանն  ընդհանրապես հետաքրքված են ուժեղ Հայաստանով», - ասել է Ա. Դարբինյանը՝ ելույթ ունենալով ՌՀՀ-ում տեղի ունեցած դասախոսության ժամանակ։

Նրա խոսքերով, «ուժեղ Հայաստան» բանաձևը շատ կարևոր է, որպեսզի առաջին հերթին մենք ինքներս գիտակցենք և իրականացնենք այն։

«Ես ողջունում եմ, որ Իրանի նախագահը նման կերպ է ընկալում Հայաստանի կարևորությունը։ Մեզ, իսկապես, անհրաժեշտ է ստեղծել ուժեղ երկիր՝ հզոր տնտեսությամբ, արդար սոցիալական հիմքով, հզոր բանակով և մեր սեփական անվանգության ապահովման հնարավորությամբ», - մեջբերեցին Ա. Դարբինյանի խոսքերը ՌՀՀ մամուլի ծառայությունից։

Ռեկտորը նշել է, որ ներկայիս Իրանի ռազմավարական խնդիրը հաղորդակցությունների ստեղծումն է, որը թույլ կտա երկիրը մտցնել Եվրոպայի էներգետիկ շուկա, ինչին դիմադրում է ԱՄՆ-ի քաղաքականությունը։

«Միգուցե Հայաստանում Իրանի նախագահի արտասանած «ուժեղ Հայաստան» բանաձևը բարձրաձայնվել է հենց այն բանի համար, որպեսզի հնարավոր լինի   Հայաստանի միջոցով «դուրս գալ աշխարհ»։ Հայաստանի համար տարանցիկ երկիր դառնալը շատ լուրջ և կարևոր խնդիր է», - ընդգծել է Դարբինյանը։

Նրա կարծիքով, Հայաստանն այս գործում կարող է էական դեր խաղալ՝ իրեն ներկայացնելով որպես միջնորդ՝  Արևմտյան աշխարհի հետ Իրանի փոխհարաբերություննում։

«Հայաստանն այս հարցում պետք է կարողանա կարևոր դեր խաղալ, որին հավասար մինչ այժմ չի եղել», - ասել է ՌՀՀ ռեկտորը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: