483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
Ահմադինեժադը հեռանկարային է համարում Իրան-Հայաստան գազամուղը մինչև Եվրոպա երկարացնելը
11:33
25 Հոկտեմբերի 2007

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հեռանկարային է համարում Իրան-Հայաստան գազամուղը մինչև Եվրոպա երկարացնելը։

«Մինչև Եվրոպա Իրան-Հայաստան գազամուղի երկարացման հնարավորությունը շատ լավ տարբերակ է մեզ համար,  և հաջողության դեպքում մենք կողջունենք այդ նախագիծը», - ասել է նա չորեքշաբթի երեկոյան՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում։

Միաժամանակ ԻԻՀ նախագահը տեղեկացրել է, որ մինչև Եվրոպական երկրներ իրանական գազը հասցնելու համար անհրաժեշտ է անցկացնել նախագծի տեխնիկատնտեսական մանրակրկիտ հետազոտություններ։ Ահմադինեժադը հիշեցրել է, որ Իրան-Հայաստան գազամուղը նախագծվել և կառուցվել է՝ Հայաստանի ներսում կարիքների բավարարման համար։

«Ներկա դրությամբ գազատարը հասցված է մինչև Հայաստանի սահման, Հայաստանի  տարածքում այն ճյուղավորվում է դեպի երկրի տարբեր բնակավայրեր։ Այժմ այն գտնվում է փորձարարական մեկնարկի փուլում, որից հետո կհանձնվի ամբողջական շահագործման», - տեղեկացրել է նախագահը։

Հայաստանի էներգետիկայի նախարարության կանխատեսումներով, Իրան-Հայաստան գազամուղը ծրագրվում է հանձնել ամբողջական շահագործման 2009 թ. սկզբին։

Իրան-Հայաստան գազամուղի առաջին 40 կմ-ոց՝ Մեղրի-Քաջարան հատվածը  շահագործման է հանձնվել 2007 թ. մարտի 19-ին, այժմ կառուցվում է երկրորդ՝ 141 կմ երկարությամբ Քաջարան-Արարատ հատվածը։ Հայաստանի տարածքում խողովակի տրամագիծը 700 մմ է, իրանական տարածքում՝ 1200 մմ.։

Իրան-Հայաստան գազամուղը թույլ կտա բարձրացնել հայկական գազատրանսպորտային համակարգի թողունակությունը և ապահովել իրանական գազի բավականաչափ ծավալների տեղափոխումը դեպի հայկական ՋԷԿ-եր։

Իրան-Հայաստան գազամուղի կառուցման ընդհանուր արժեքը գնահատվում է 220-250 միլիոն դոլար։  Սկզբնական փուլում Հայաստանը Իրանից տարեկան կստանա մոտ 400 մլն. խորանարդ մետր գազ՝ այդ ցուցանիշը մինչև 2,3 մլրդ. խորանարդ մետրի հասցնելու հեռանկարով։

Գազի ողջ ծավալը ծրագրվում է վերամշակել որպես էլեկտրաէներգիա, որը նախատեսված է Իրան արտահանելու համար՝ 1 խորանարդ մետր բնական գազի դիմաց՝ 3 կվտ.ժ հաշվարկով, ինչպես նաև Հայաստանի ներսում օգտագործելու համար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։