486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-իրանական հարաբերությունները շատ բարեկամական են. Ահմադինեժադ
10:55
25 Հոկտեմբերի 2007

Հայ-իրանական հարաբերությունները շատ բարեկամական են։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մադմուդ Ահմադինեժադը՝ չորեքշաբթի Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Իրանի և Հայաստանի հարաբերությունները շատ բարեկամական և զարգացող են։ Մեր ժողովուրդների միջև կա փոխադարձ համակրանք և պատմական ամուր կապեր։ Իրանցի և հայ ժողովուրդներն ունեն բավականին շատ մշակութային ընդհանրություններ և, միաժամանակ, շատ առաձնահատկություններ», - ասել է նա։

ԻԻՀ նախագահը նշել է, թե կարծում է, որ հայ և իրանցի ժողովուրդներն ընդհանուր պատմության կրողներն են՝ հիշեցնելով, որ այսօր էլ երկու ժողովուրդների տեսակետները շատ հարցերում համընկնում են։

Մ. Ահմադինեժադը տեղեկացրել է, որ այսօր էլ՝ Հայաստանի՝ անկախություն ձեռք բերելուց 15 տարի անց, հայ-իրանական հարաբերությունները հաստատուն կերպով զարգանում են։ Նրա խոսքերով, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։

«Մենք քննարկել ենք տնտեսական, էնենգետիկ, հաղորդակցության, մշակութային, քաղաքական ոլորտների զարգացման ուղիները։ Ռ. Քոչարյանի վերջին այցը ԻԻՀ և իմ այցը Հայաստան, անշուշտ, կնպաստեն երկկողմ հարաբերությունների զարգացմանը», - հավաստել է Ահմադինեժադը։

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնական այցը Հայաստան տեղի է ունեցել երկուշաբթի։ Նրան ուղեկցում էր ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում էին փոխնախագահ Փարվիզ Դավուդին, պաշտպանության նախարար Մոստաֆա Մոհամմադ Նաջարը, նավթի նախարարի պաշտոնակատար Գոլյամհոսեյն Նոզարին, ինչպես նաև Իսլամական Հանրապետության այլ պաշտոնատար անձինք։

Ահմադինեժադի այցը Հայաստան Իրանի նախագահի պատասխան այցն է։ 2006թ. հուլիսին Հայաստանի նախագահ Ռ. Քոչարյանն աշխատանքային այցով Թեհրանում էր։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։