478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Իրանի նախագահի այցը երկիր
20:06
24 Հոկտեմբերի 2007

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը բարձր գնահատեց Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը հանրապետություն։

«Այցն անցավ շատ լավ, տեղի ունեցան լուրջ քննարկումներ նախագահների մակարդակով, և այսօր Իրանի հետ մեր հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա»,-հայտարարեց Օսկանյանը չորեքշաբթի Ազգային ժողովում  Կառավարական ժամի ընթացքում։

Նրա խոսքերով, չնայած այն բանին, որ նախագահի այցն ընդհատվեց նախատեսված ժամկետից 1,5 ժամով ավելի վաղ, սակայն բովանդակային առումով բացթողումներ չեղան։

«Պետք չէ չափազանցնել այս հարցը։ Իրանի նախագահի ժամկետից շուտ մեկնելու արդյունքում տեղի չունեցան արարողակարգով նախատեսված երկու միջոցառումներ և հանդիպումը խորհրդարանում, սակայն բուն բանակցությունները դրանից չտուժեցին»,-ասաց նախարարը։

Օսկանյանը նշեց, որ այսօր հայ-իրանական հարաբերությունների օրակարգը չափազանց ընգրկուն է, և բոլոր ուղղություններով առկա է փոխըմբռնում, ինչի արդյունքները մասամբ տեսանելի են Իրան-Հայաստան գազատարի շինարարության հարցում։

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը աշխատանքային այցով Հայաստան ժամանեց հոկտեմբերի 22-ին, բայց անսպասելիորեն ընդհատեց այցը, ինչի արդյունքում այցի ծրագրից դուրս մնացին 1915թ.Եղեռնի զոհերի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր և Երևանի Կապույթ մզկիթ այցելությունները, ինչպես նաև ելույթը Ազգային ժողովում։

Որպես Ահմադինեժադի՝ Հայաստանից շտապ մեկնելու պատճառներից մեկը, նշվում է ազգի հոգևոր առաջնորդ Ալի Խամանեի առողջության հերթական վատթարացումը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: