484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չունեն նոր առաջարկներ՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ ղեկավար
19:44
24 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չունեն նոր առաջարկներ՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման կապակցությամբ, չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ մեկնաբանելով համանախագահների հետ այսօրվա հանդիպումը։

Նա դրական գնահատեց համանախագահների հետ ունեցած հանդիպումը՝ նշելով, որ քննարկվել են էական խնդիրներ և շոշափվել չլուծված հարցեր։

«Ամեն ինչ հստակեցված է, և միջնորդներն ուղևորվել են Բաքու։ Կարծում եմ, որ նրանք Երևան կվերադառնան շաբաթ օրը՝ շարունակելու համար մաքոքային դիվանագիտությունը»,-ասաց Օսկանյանը։

Նրա խոսքերով, միջնորդները վերադառնալուց հետո հայկական կողմի հետ կքննարկեն որոշ հարցերի վերաբերյալ ադրբեջանական կողմի հնչեցրած դիրքորոշումները։

«Համանախագահները փորձում են հնարավորին չափով մոտեցնել տարբեր մոտեցումները, այդ պատճառով էլ ակտիվ մաքոքային քաղաքականություն են տանում»,-ասաց նախարարը։ Նա հավելեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին դեռևս որևէ առաջարկ չկա։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան են ժամանել չորեքշաբթի՝ տարածաշրջանային այցի շրջանակներում։ Երևանում նրանք արդեն հանդիպել են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում քննարկվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլը, մասնավորապես, այն հարցերը, որոնց շուրջ դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել։

Համանախագահները կայցելեն Ադրբեջան, որտեղ կհանդիպեն այդ երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և, ենթադրաբար, նախագահ Իլհամ Ալիևի հետ։  --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար: