482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը Հայաստանի Ռազմական դոկտրինում նշված է որպես առաջնահեր
19:21
24 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ռազմական դոկտրինի համաձայն, միջազգային ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության առաջնահերթ ուղղություններն են համարվում ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, ակտիվ և գործնական մասնակցությունը ՀԱՊԿ-ի ծրագրերին, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը` չորեքշաբթի Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում ՀՀ Ռազմական դոկտրինի նախագծի փորձագիտական և հասարակական քննարկումների ընթացքում։

Նրա խոսքով, առաջնահերթ է համարվում նաև երկկողմ ռազմական համագործակցությունը, հատկապես` ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և նրա անդամ պետությունների, ինչպես նաև տարածաշրջանային այն պետությունների հետ, որոնց քաղաքականությունը չի հակասում ՀՀ ազգային անվտանգության հիմնարար արժեքներին։

«Հայաստանը իր միջազգային ռազմական համագործակցությունն իրականացնում է ռազմական անվտանգության համակողմանի ապահովման, ռազմաքաղաքական դաշինքների հարաբերական հավասարակշռության պահպանման, միջազգային փորձն ու օժանդակությունը զինված ուժերի արդիականացման գործին ծառայեցնելու նպատակով»,- ասաց Հարությունյանը։

Հայաստանի ռազմական դոկտրինը հանրապետության նախագահի հաստատմանը կներկայացվի 2007թ. դեկտեմբերին՝ միջազգային փորձաքննությունից և կառավարությունում, ԱԺ-ում և Ազգային անվտանգության խորհրդում կայանալիք քննարկումներից հետո։

Ռազմական դոկտրինը ուղենիշ է բոլոր պետական գերատեսչությունների համար, որոնք պատասխանատու են ռազմական անվտանգության համակարգի համար և ապահովում են նրանց միասնական ռազմավարությունը երկրի պաշտպանության գործում։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: