478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունները զարգանում են բարեկամության և համագործակցության ոգով
18:53
24 Հոկտեմբերի 2007

Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունները զարգանում են բարեկամության և փոխշահավետ համագործակցության ոգով։ Այս մասին չորեքշաբթի հայտարարեց Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը` «Ղազախստան-2030» ռազմավարությունը և Ղազախստանի ու Հայաստանի տնտեսական և առևտրական համագործակցության զարգացման հեռանկարները» Երևանում կայացած խորհրդաժողովում։

«Դինամիկ, բարեկամության և փոխշահավետ համագործակցության ոգով են զարգանում Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունները։ Միաժամանակ պետք է խոստովանել, որ այսօրվա դրությամբ ներդրումային համագործակցությունը չի հասել անհրաժեշտ ծավալների»,-ասաց նա։

Դեսպանի խոսքերով, Հայաստանն ու Ղազախստանն ունեն զգալի փոխլրացնող ներուժ, որն օգտագործվում է ոչ լիարժեքորեն։ Այս կապակցությամբ, ինչպես կարծում է Բոզժիգիտովը, պետք է առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի հայ-ղազախական կառուցողական քաղաքական երկխոսությունն ամրապնդվի առևտրա-տնտեսական ոլորտում արդյունավետ գործընկերությամբ։

«Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ անցկացվող խորհրդաժողովի հիմնական խնդիրը տնտեսական, ներդրումային և առևտրային համագործակցության առաջնահերթությունների և հիմնական հեռանկարների մշակումն է»,-նշեց դեսպանը։

Բոզժիգիտովը հույս է հայտնել, որ խորհրդաժողովի արդյունքում կորոշվեն հայ-ղազախական առևտրատնտեսական կապերի խորացմանն ուղղված փոխադարձ առևտրի և ներդրումային կապերի ընդլայնման պոտենցիալ ուղիները։ Դիվանագետի կարծիքով, խորհրդաժողովի շրջանակներում կմշակվեն, մասնավորապես, համագործակցության արդյունավետ մոդելներ մեքենաշինական արտադրանքի, ցորենի և նրա վերամշակման մթերքի, շինանյութերի մատակարարման և տրանսպորտային ցանցերի համակարգման ոլորտներում։

2007թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի և Ղազախստանի արտաքին առևտրային շրջանառությունն աճել է 77,8%-ով և կազմել է 155,5 մլն. ԱՄՆ դոլար։ Ընդ որում, Հայաստանից Ղազախստան արտահանման ծավալը կազմել է 4,1 մլն. ԱՄՆ դոլար՝ 2006թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատ աճելով 46,8%-ով։

Հայաստան ներմուծվող ղազախստանյան արտադրության ապրանքների ծավալը հաշվետու շրջանում կազմել է 151,4 մլն. ԱՄՆ դոլար՝ աճելով 78,8%-ով։ Իսկ Ղազախստանի տարածքից արտահանման ծավալը կազմել է 3,2 մլն. ԱՄՆ դոլար (աճ 2,72 անգամ)։

2007թ. հունվար-օգոստոս ամիսներին Ղազախստանին բաժին է հասել Հայաստանի ողջ արտաքին առևտրային շրջանառության 5,8%-ը։

Ղազախստանյան կողմի տվյալներով, Ղազախստանի ներկայիս ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ կազմում են 20-30 մլն. ԱՄՆ դոլար։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: