486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ռազմական դոկտրինը կանոնակարգում է Զինված ուժերի օգտագործման հիմնական ձևերը
18:30
24 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ռազմական դոկտրինը կանոնակարգում է Զինված ուժերի օգտագործման հիմնական ձևերը, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը` չորեքշաբթի Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում ՀՀ Ռազմական դոկտրինի նախագծի փորձագիտական և հասարակական քննարկումների ընթացքում։

«Հայաստանի ռազմական անվտանգության համակարգի հիմքը կազմում են Զինված ուժերը, որոնք բաղկացած են կենտրոնական մարմիններից, զորամիավորումներից, զորատեսակներից և կենտրոնական ենթակայության զորամասերից։ Պատերազմական ժամանակ զինված ուժերի հրամանատարության օպերատիվ ենթակայության ներքո անցնում են նաև Ոստիկանության զորքերը, Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը և այլ զինված ստորաբաժանումները»,- ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով, Զինված ուժերի օգտագործման հիմնական ձևերը, դոկտրինի համաձայն, մարտավարական, օպերատիվ, ռազմավարական և հատուկ գործողություններն են՝ ուղղված սահմանադրական կարգին սպառնացող վտանգների վերացմանը, դաշնակցային պարտավորություններից բխող գործողությունները, միջազգային խաղաղապահ գործողությունները, տարերային աղետների և այլ արտակարգ իրավիճակների ժամանակ անհրաժեշտ գործողությունները։

«Հայաստանի Հանրապետության տարածքում Զինված ուժերը տեղաբաշխվում են՝ հաշվի առնելով տվյալ ռազմավարական ուղղությամբ ռազմական սպառնալիքի հավանականությունը և չափերը, հակառակորդի հավանական գործողությունների բնույթը և ուղղությունները, հատուկ ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների, շրջանների և միջանցքների առկայությունը, անհրաժեշտ տրանսպորտային ուղիների տեղաբաշխումը»,- ասաց պաշտպանության նախարարը։

Հայաստանի ռազմական դոկտրինը հանրապետության նախագահի հաստատմանը կներկայացվի 2007թ. դեկտեմբերին՝ միջազգային փորձաքննությունից և կառավարությունում, ԱԺ-ում և Ազգային անվտանգության խորհրդում կայանալիք քննարկումներից հետո։

Ռազմական դոկտրինը ուղենիշ է բոլոր պետական գերատեսչությունների համար, որոնք պատասխանատու են ռազմական անվտանգության համակարգի համար և ապահովում են նրանց միասնական ռազմավարությունը երկրի պաշտպանության գործում։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։