486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Ռազմական դոկտրինը սահմանել է երկրի ներքին և արտաքին հիմնական սպառնալիքները. նախարար
17:53
24 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ռազմական դոկտրինի նախագծում սահմանված են երկրի հիմնական ներքին և արտաքին սպառնալիքները, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը` չորեքշաբթի Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում ՀՀ Ռազմական դոկտրինի նախագծի փորձագիտական և հասարակական քննարկումների ընթացքում։

Նրա խոսքերով, արտաքին հիմնական սպառնալիքներն են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգությունները, ԼՂՀ հակամարտության առկայությունը և Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների նախապատրաստումը։ Դրանց թվին են պատկանում նաև տարածաշրջանում անվերահսկելի սպառազինման գործընթացները, Հայաստանի դեմ ուղղված դաշինքների ստեղծումը, սահմանակից պետություններում ներքաղաքական միջավայրի ապակայունացումը, միջազգային անվտանգության համակարգերի տարաձայնությունները, Հայաստանի մեկուսացման փորձերը, ինչպես նաև անդրազգային հանցավորությունը։
  
«Փաստաթղթում որպես ներքին սպառնալիքներ նշված են սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը, ռազմական անվտանգության համակարգի արդյունավետության նվազումը, անօրինական զինված խմբավորումների ստեղծումը, տնտեսական անվտանգության ցուցանիշների անկումը, բարոյահոգեբանական վիճակի վատթարացումը, ինչպես նաև արտակարգ իրավիճակները»,- ասաց պաշտպանության նախարարը։

«Ռազմական անվտանգության ապահովումը ենթադրում է վերոհիշյալ սպառնալիքների ու վտանգների ժամանակին բացահայտումն ու գնահատումը, դրանց հասունացման կանխատեսումը, կանխումը, կասեցումը և չեզոքացումը»,- ասաց Հարությունյանն՝ ավելացնլելով, որ փաստաթղթի համաձայն, Հայաստանն ապահովում է իր ռազմական անվտանգությունը՝ իր բոլոր ուժերի, միջոցների և ռեսուրսների համընդհանուր և ամբողջական կիրառմամբ։

Ըստ նրա, Հայաստանի ռազմական անվտանգությունն ամբողջովին ապահովելու համար հարկավոր է ստեղծել համապատասխան երաշխիքներ։ «Ազգային երաշխիք են հանդիսանում մարտունակ և արդիական զինված ուժերը, իսկ միջազգային երաշխիք են միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ համարժեք պարտավորությունների ստանձնումը, դաշնակցային և գործընկերային հարաբերությունների հաստատումն ու շարունակական զարգացումը»,- ասաց պաշտպանության նախարարը։

Նախարարը նշեց, որ ոչ պակաս կարևոր է ռազմական անվտանգության ապահովման ճիշտ ուղիների ընտրությունը։ Նա պարզաբանեց, որ այդ ուղիներն են պետության պաշտպանական ներուժի զարգացումը և զինված ուժերի բարեփոխումները, համակողմանի պաշտպանական համագործակցության խորացումը, միջազգային արդի ռազմական գիտության վրա հիմնված ուժերի, միջոցների և պաշարների ստեղծումը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը, ռազմական սպառնալիքների բացահայտումն ու դասակարգումը, և դրանց արձագանքման միջոցառումների իրականացումը։

Հարությունյանն ընդգծեց, որ վերոհիշյալ սպառնալիքների հետ մեկտեղ առկա են նաև մի շարք գործոններ, որոնք դրական են անդրադառնում Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության ապահովման վրա։

Նա պարզաբանեց, որ որպես այդպիսի գործոններ փաստաթղթում մատնանշված են ռազմական անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու ունակ Զինված ուժերը, միջազգային ինտեգրացման գործընթացները, տարածաշրջանային պետությունների միջև զինված հակամարտությունների ու նոր սպառնալիքների հավանականությանը միտված գործոնները, ինչպես նաև տարածաշրջանային կայունության ամրապդնմանը նպաստող միջազգային կազմակերպությունների գործունեությունը։
 
Հայաստանի ռազմական դոկտրինը հանրապետության նախագահի հաստատմանը կներկայացվի 2007թ. դեկտեմբերին՝ միջազգային փորձաքննությունից և կառավարությունում, ԱԺ-ում և Ազգային անվտանգության խորհրդում կայանալիք քննարկումներից հետո։ Ռազմական դոկտրինը ուղենիշ է բոլոր պետական գերատեսչությունների համար, որոնք պատասխանատու են ռազմական անվտանգության համակարգի համար և ապահովում են նրանց միասնական ռազմավարությունը երկրի պաշտպանության գործում։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։