483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ռազմական դոկտրինը նախագահի հաստատմանը կներկայացվի դեկտեմբերին. նախարար
16:17
24 Հոկտեմբերի 2007

Հայաստանի ռազմական դոկտրինը  նախագահի հաստատմանը կներկայացվի 2007թ. դեկտեմբերին, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը՝ չորեքշաբթի հանդես գալով ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում Ռազմական դոկտրինի փորձագիտական և հասարակական քննարկումների ժամանակ։

Նրա խոսքերով, Ռազմական դոկտրինի մշակման՝ Հայաստանի նախագահի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն, փաստաթուղթը միջազգային փորձաքննության է ուղարկվել Ռուսաստանի Դաշնություն, ՆԱՏՕ և ԱՄՆ։

«Մինչև հոկտեմբերի վերջը մենք կստանանք և կուսումնասիրենք փորձաքննության արդյունքները, ինչից հետո Ռազմական դոկտրինի նախագիծը կներկայացվի կառավարություն, կանցնի լսումներ Ազգային ժողովում և Ազգային անվտանգության խորհրդում։ Արդյունքում մենք կկարողանանք փաստաթուղթը ներկայացնել Հայաստանի նախագահի հաստատմանը 2007թ. դեկտեմբերին»,-ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ Հայաստանի ռազմական դոկտրինը բաղկացած է տեսականորեն հիմնավորված պաշտոնական դիրքորոշումներից, որոնք վերաբերում են Հայաստանի առջև ծառացած ռազմական սպառնալիքներին և դրանց չեզոքացմանը, պետության պաշտպանության կազմակերպմանը, կառույցին, խնդիրներին, նպատակներին և Զինված ուժերի գործունեությանը։

«Ռազմական դոկտրինի հիմնական իմաստը պետության անվտանգության սպառնալիքների որոշումն ու դրանց կանխումն է։ Բայց դոկտրինը չի սահմանափակվում միայն դրանով։ Դա ընդհանուր փաստաթուղթ է, որի մեջ ընդհանուր գծերով նշված են պետության ռազմական անվտանգության, Զինված ուժերի և պաշտպանության համակարգի կազմակերպման բոլոր ուղղությունները»,-ասաց Հարությունյանը։

Նրա խոսքերով, Ռազմական դոկտրինը ուղենիշ է ռազմական անվտանգության համակարգի համար պատասխանատու բոլոր պետական գերատեսչությունների համար և ապահովում է դրանց միասնական ռազմավարությունը՝ երկրի պաշտպանության գործում։

Պաշտպանության նախարարը նշեց, որ Ռազմական դոկտրինի մշակման ժամանակ մանրամասնորեն ուսումնասիրվել է միջազգային փորձը և տարբեր երկրների համանման փաստաթղթերը։
 
«Բայց մենք մեր առջև որևէ երկրի մոդելը վերցնելու նպատակ չենք դրել։ Մենք, օգտագործելով առավել արդյունավետ մոտեցումներն ու մեթոդները, փորձել ենք ստեղծել այնպիսի փաստաթուղթ, որն առավելագույնս կհամապատասխանի մեր պահանջներին և առանձնահատկություններին՝ միաժամանակ հասկանալի լինելով միջազգային հանրության համար»,-ասաց Հարությունյանը։

Ինչ վերաբերում է փաստաթղթի բովանդակությանը, ապա, նրա խոսքերով, այս իմաստով փաստաթուղթը մշակվել է բացառապես Հայաստանի և տարածաշրջանի առանձնահատկություններից ելնելով՝ երկրի Ազգային անվտանգության ռազմավարության հիման վրա։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: