483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը կարևորել են գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի շարունակականությունը
13:52
24 Հոկտեմբերի 2007

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը և ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը (Ռուսաստան) կարևորել են գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի շարունակականությունը։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից՝  ողջունելով նորանշանակ դեսպան  Կապինոսի նոր կարգավիճակով Հայաստան վերադարձը` նախարար Օսկանյանը վստահություն  է հայտնել, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ ավանդական արդյունավետ եւ օգտակար գործակցությունը կշարունակվի:

«Երկուստեք կարեւորվեց գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի շարունակականությունը, մասնավորապես, ոստիկանության հետ իրագործվող բարեփոխումների, Սյունիքում բացված ԵԱՀԿ գրասենյակի կողմից աղքատության կրճատման, սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացումը»,-ասված է հաղորդագրությունում:

Դեսպան Կապինոսը ներկայացրել է ԵԱՀԿ տարածաշրջանային գրասենյակների հավաքի արդյունքները` նշելով կազմակերպության գլխավոր քարտուղարի դրական գնահատականը Երևանյան գրասենյակի գործունեության վերաբերյալ:

«Հայաստանի հետ գործակցության օրակարգը բավական ընդարձակ է, եւ գրասենյակը վճռական է իրագործել արդեն իսկ սկսված ծրագրերն ու նախաձեռնել նորերը»,-նշվել է հանդիպման ժամանակ:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը ծնվել է 1956թ. Ուկրաինայում:

1978թ. աշխատանքի է ընդունվել ԽՍՀՄ ԱԳՆ: 1992-1997թթ.` Հնդկաստանում ՌԴ դեսպանության առաջին քարտուղարն էր, այնուհետեւ ` տնտեսագիտական հարցերով խորհրդական, 1997-1999թթ.`  ՌԴ ԱԳՆ  Միջազգային անվտանգության եւ սպառազինության տնօրինության ավագ խորհրդականը:

1999թ.-2003թթ. եղել է Հայաստանում ՌԴ դեսպանություն խորհրդականը, այնուհետև նախարար-խորհրդական: 2003 թվականից մինչ օրս ՌԴ ԱԳՆ Կովկասյան տնօրինության պետի տեղակալն էր:

Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, լեհերեն, ուկրաիներեն, ուրդու, հինդի լեզուներին: Ամուսնացած է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: