478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում նշում են Հայաստանի ՄԱԿ-ին անդամակցելու 15-ամյակը
13:09
24 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի Երևանում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որը նվիրված էր Հայաստանի ՄԱԿ-ին անդամակցելու 15-ամյակին, ինչպես նաև Միացյալ ազգերի կազմակերպության օրվան։

Միջոցառման ընթացքում Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական համակարգող Կոնսուելո Վիդալը շնորհավորեց ներկաներին այդ նշանավոր օրվա կապակցությամբ։

«Անցնելով պատմական երկար ճանապարհ՝ 1992 թ.-ին Հայաստանն անդամակցեց ՄԱԿ-ին։ Այս համագործակցությունը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ դրանով պետությունը այժմ աշխարհում ընդունվում է որպես միջազգային հանրության լիիրավ անդամ», - ասաց Կ. Վիդալը։

Նա ավելացրեց, որ Հայաստանի ՄԱԿ-ին անդամակցելը հիմք է դարձել՝ պետությունում այս կազմակերպության ծրագրերի իրականացման համար։

«Համագործակցելով ՄԱԿ-ի հետ՝ Հայաստանը մասնակցում է երկրի զարգացմանը օժանդակող տարբեր ծրագրերին», - ընդգծեց Կ. Վիդալը։

 Արարողության ընթացքում ընթերցվեց ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ արված գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ուղերձը։

«Ավելի շատ են այն մարդկանց և կառավարությունների թիվը, որոնք հասկանում են, որ փոխադարձ կախվածության և գլոբալիզացման ժամանակակից աշխարհում հեռանկարային չէ գործել միայնակ, քանի որ գլոբալ խնդիրները պահանջում են գլոբալ լուծումներ», - նշվում է ուղերձում։

«Ես համոզված եմ, որ գործելով արդեն ձեռք բերված արյունքների հիման վրա անդամ-պետությունների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունում, մենք աստիճանաբար կհասնենք առաջընթացի ժամանակակից կենսական խնդիրների լուծման գործում», - կարծում է Պան Գի Մունը։

Նրա խոսքերով, այս ամենի համար անհրաժեշտ է առավելագույն ակտիվ դեր խաղալ հակամարտությունների նախազգուշացման, խաղարար առաքելության, խաղաղության պահպանման գործում։

«Բացի դրանից, անհրաժեշտ է ակտիվացնել մեր ջանքերը զինաթափման և չտարածման բնագավառում», - նշում է գլխավոր քարտուղարը՝ ավելացնելով, որ եթե անվտանգությունն ու զարգացումը ՄԱԿ-ի գործունեության երկու հիմնական ուղղություններն են, ապա երրորդը՝ մարդու իրավունքներն են։

«Անդամ-պետությունների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունում ես մտադիր եմ հասնել նրան, որ մենք անցնենք խոսելուց դեպի գործելը «պաշտպանության պատասխանատվություն» հայեցակարգի իրականացման գործում», և դրա շնորհիվ կարողանանք ժամանակին միջոցներ ձեռնարկել ցեղասպանության կամ մարդկության դեմ կատարվող հանցագործության դեպքերում», - ընդգծել է Պան Գի Մունը։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP) գործում է Հայաստանում 1993 թ.-ից։ Այս ընթացքում պետությունում իրագործված ծրագրերի ընդհանուր ծավալը հասել է 21 միլիոն դոլարի, հաշվի առնելով դոնորների կողմից տրամադրած միջոցները։ UNDP մանդատի մեջ է մտնում աղքատության կրճատումը, և այս առաջնահերթությունը արտացոլված է 2000 թ.-ին ՄԱԿ-ի բոլոր անդամ-երկրների կողմից հաստատված «Հազարամյակի զարգացման խնդիրները» փաստաթղթում։

 2006 թ.-ին մեկնարկել է Global Compact Armenia ծրագիրը, որը ուղղված է պետություն սոցիալ-կորպորատիվ պատասխանատվության ներմուծման աջակցությանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: