486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ուրբաթ կավարտի երկրում իր դիվանագիտական առաքելությունը
11:24
24 Հոկտեմբերի 2007

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Ռուդոլֆ Պերինան ուրբաթ կավարտի երկրում իր դիվանագիտական առաքելությունը և կմեկնի Վաշինգտոն։ Այս մասին չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Թագուհի Ջահուկյանը։

«Պերինայի եռամսյա առաքելության ժամկետը Հայաստանում լրանում  է ուրբաթ, և ժամանակավոր հավատարմատարը մեկնում է ԱՄՆ։ Երկուշաբթի օրվանից դեսպանի պարտականությունները ժամանակավոր կստանձնի փոխդեսպան Ջոզեֆ Փենինգտոնը», - ասաց նա։

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը դեռևս թափուր է։

2007 թ.-ի օգոստոսի 3-ին Սպիտակ տունը ետ է կանչել Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնից։ Նախագահ Բուշի կողմից ԱՄՆ Կոնգրեսի հաստատմանը ներկայացված նրա թեկնածությունը դադարացվել է հայկական լոբիի և սենատոր Ռոբերտ Մենենդեզի ջանքերով։ Պատճառն այն էր, որ Հոգլանդը չցանկացավ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունը ընդունել որպես հայ ժողովրդի նկատմամբ գործած  ցեղասպանություն ։

Հոգլանդը պետք է փոխարիներ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին, որը 2006 թ.-ի սեպեմբերին վաղաժամ ավարտել էր իր դիվանագիտական առաքելությունը։ Հայաստանից դեսպանի ետ կանչման պատճառը հայերի ցեղասպանության փաստի ճանաչման մասին նրա կողմից բազմիցս հնչող  ոչ համարժեք հայտարարություններն են:

Հետագայում Ջ. Էվանսը հայտարարում էր, որ արտահայտել է իր սեփական տեսակետը, այլ ոչ թե ԱՄՆ կառավարության պաշտոնական դիրքորոշումը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։