482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
Իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում մինչև 2007-ի վերջը կսրվի-քաղաքագետ
19:22
23 Հոկտեմբերի 2007

Իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում մինչև 2007-ի վերջը կարող է սրվել։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնեց անկախ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։

Նրա խոսքերով, քաղաքական ճգնաժամ ապրող Թուրքիայի և Իրանի միջուկային ծրագրերի միֆի փլուզման ֆոնին գերտերությունները ստիպված են փոփոխել տարածաշրջանում իրենց դիրքորոշումները։

Ինչպես նշեց քաղաքագետը, ԱՄՆ-ն այսօր հրաժարվել է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցք ստեղծելու նախաձեռնությունից, ինչի հետևանքով վերանայում է տարածաշրջանում իր դիրքորոշումները և փորձում ապակայունացնել իրավիճակն այդ երկրներում։

«Սրումը կարող է տեղի ունենալ 2008-ին Հայաստանում և Ադրբեջանում նախատեսված ընտրությունների ֆոնին, առավել ևս, որ ԱՄՆ-ի անմիջական միջամտության դեպքում 2008-ին նախագահական ընտրություններ կանցկացվեն նաև Վրաստանում»,-ասաց Շաքարյանցը։

Այս կապակցությամբ քաղաքագետը սպասում է վտանգների սրման, առավել ևս, որ «Անկարայում քաղաքական բարեփոխումների վերաբերյալ անցկացված հանրաքվեի միջոցով ևս Թուրքիայի տրոհման հիմքերն են դրվում»։

Ըստ նրա, այդ տրոհման բաղադրիչներից մեկն է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից 106-րդ բանաձևի ընդունումը, որը կոչ է անում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ արտացոլել Եղեռնի վերաբերյալ մոտեցումը։

Նրա խոսքերով, Թուրքիայի տրոհման հարցում իր դերը կարող է խաղալ նաև էթնիկ գործոնը, մասնավորապես՝ քրդականը։ Քրդական համայնքը երկրորդ պետականաստեղծ էթնոսն է Թուրքիայում, ինչի կապակցությամբ այդ երկրի տրոհման հարցը կարող է լուծվել կարճ ժամանակահատվածում։

«Տարածաշրջանային զարգացումները կարող են լուրջ հետևանքներ ունենալ ոչ միայն Հարավային Կովկասի երկրների, այլ նաև հարակից տարածքների համար, առավել ևս, որ տարածաշրջանում սպասողական իրադրություն է ստեղծվել՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողություններ սկսելու մտադրության կապակցությամբ»։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: