484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+9
Եղանակը Երևանում
Հայ
2008թ. սկզբից Հայաստանում գործելու է զինծառայողների իրավունքների պաշտպանության առանձին ստորաբաժանում
17:54
23 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2008թ. սկզբից Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կառույցում ստեղծվելու է զինծառայողների իրավունքների պաշտպանության առանձին ստորաբաժանում։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը։

Նրա խոսքով, Հայաստան-ՆԱՏՕ (IPAP) անհատական համագործակցության գործողությունների ծրագրի համաձայն երկիրը պետք է ունենար մարդու իրավունքների ռազմական պաշտպան, որը պետք է զբաղվեր զինծառայողների հարցերով և իրավունքների պաշտպանությամբ։

«Տարբեր երկրներում տարբեր մոտեցումներ են ցուցաբերում այս հարցին։ Կան երկրներ, որտեղ գործում են մի քանի մարդու իրավունքների պաշտպաններ, բայց մեր երկիրը որոշել է ունենալ մեկ օմբուդսմեն, այդ իսկ պատճառով էլ IPAP ծրագրի ստորագրումից հետո Պաշտպանության նախարարությունը դիմեց մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի քննարկումների արդյունքում որոշեն, թե ինչ մոտեցում ամրագրեն»,- ասաց Աղաբեկյանը։

 Նա նշեց, որ քննարկումների արդյունքում որոշվեց ստեղծել առանձին ստորաբաժանում։ «Կարծում եմ, որ սա զինծառայողների իրավունքների պաշտպանության և IPAP ծրագրի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման լավագույն որոշումն»,- ասաց հանձնաժողովի նախագահը։

Հյուսիսատլանտյան դաշինքի համագործակցությունը Հայաստանի հետ արտահայտվում է Հայաստան-ՆԱՏՕ անհատական համագործակցության ծրագրի (IPAP) շրջանակներում և «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրում։

IPAP-ը Հայաստանում իրագործվում է 2006թ. հունվարից և նախատեսված է երկու տարի ընդհանուր ժամկետով։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։