478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+32
Եղանակը Երևանում
Հայ
Իրանը Հայաստանի համար մնում է որպես հաղորդակցական ելք դեպի արտաքին աշխարհ. քաղաքագետ
15:36
23 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Իրանը Հայաստանի համար մնում է որպես հաղորդակցական ելք դեպի արտաքին աշխարհ և հիմնական առևտրատնտեսական գործընկեր, երեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հաղորդեց Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային զարգացման ինստիտուտի համակարգող, վերլուծաբան Շուշան Խաթլամաջյանը։

«Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների շարունակվող շրջափակման պայմաններում, այս հանգամանքը հայ-իրանական հարաբերություններին մշտական դինամիկա է հաղորդում։ Բացի այդ, հայ-իրանական համատեղ նախագծերը հիմնականում ուղղված են Բաքվի և Անկարայի կողմից ստեղծված տարածաշրջանային մեկուսացումից Հայաստանին դուրս բերելուն. համագործակցության հաղորդակցական և էներգետիկական բաղադրատարրերը զարգանալու են արագ տեմպերով»,- ասաց Խաթլամաջյանը։

Նրա կարծիքով, դրանց հատուկ դինամիկա է հաղորդում Հարավային Կովկասում տիրող անկայունությունը և նոր մարտահրավերները։ «Չմիջամտելու քաղաքականությունը այդ համագործակցությունը դարձնում են ավելի կայուն և կանխատեսելի»,- նշեց վերլուծաբանը։

Ըստ Խաթլամաջյանի, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ Իրանը Հայաստանի համար «շատ կարևոր գործընկեր է և մենք ունենք երկկողմանի հարաբերությունների չափազանց հագեցած օրակարգ», նա գործնականում արտահայտում է հայ հասարակության և գործարարների կարծիքը։

«Երբ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները որպես «գերազանց, կառուցողական և զարգացող» և իր այցը Հայաստան անվանում է «մեծ քայլ հայ-իրանական համագործակցության, առևտրատնտեսական կապերի զարգացման և խորացման համար», դրանք ոչ թե պահուստային բառեր են, որոնք սովորական են պաշտոնական այցերի համար, այլ մի տեսակ «հաստատում», այսինքն՝ հայտարարություն այն հույսով, որ նրան կլսեն տարածաշրջանային դերակատարները, որոնք ունեն կայունություն հաստատելու իրենց տեսանկյունը՝ լիակատար անկայունություն ստեղծելու ճանապարհով»,- ասաց փորձագետը։

«Դեռ ավելին, արևմտամետ վերլուծաբանների մեծամասնության համար այսպիսի համագործակցությունը միանգամայն անսպասելի է, թեև այն արդեն 15 տարվա պատմություն ունի, ինչը Երևանում գոհունակությամբ փաստեցին երկու երկրների նախագահները»,- ասաց Խաթլամաջյանն, ավելացնելով, որ Երևանում ասված Ահմադինեժադի խոսքերը, թե «հզոր, տնտեսապես զարգացած Հայաստանի առկայությունը շահավետ է Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար», չեն կարող դուր գալ այդ ուժերին։

Նա պնդում է, որ այն փաստը, թե վերջերս էլեկտրոնային ԶԼՄ-ները, ըստ էության, բավական պրովոկացիոն  գնահատական են տվել  հայ-իրանական զարգացող համագործակցությանը՝ այն անվանելով գրեթե «ռազմական սպառնալիք», և նույնիսկ քննարկվում է «Մոսկվա-Երևան-Թեհրան» հիպոթեզը, կարելի է գնահատել որպես նշան, որը ցույց է տալիս, թե ինչքան է խորացել տեղեկատվական պատերազմը Թեհրանի և Երևանի դեմ։

«Դրա առկայությունը նշանակում է, որ Հայաստանը և նրա արտաքին քաղաքականությունը ինչ-որ մեկի համար մարտահրավեր են»,- կարծում է փորձագետը։

Նրա խոսքով, վերջերս նմանատիպ արշավներում ակնհայտ է «թուրքական հետքը»։

«Դա կապված է դարասկզբին Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման հայկական արշավին հակազդելու Թուրքիայի վճռականության հետ, ինչպես նաև իբրև թե հայերի կողմից «հովանավորվող» քրդական անջատողական ձգտումներին հակազդելու Անկարայի ջանքերի հետ»,- ամփոփեց Խաթլամաջյանը։

Նախօրեին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը այցելեց Հայաստան։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: