482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Հունաստանը ստորագրել են ռազմական համագործակցության 2008 թ. ծրագիրը
14:59
23 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Հունաստանի միջև ստորագրվել է ռազմական համագործակցության 2008 թ. ծրագիրը, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։

«Հունաստանի ազգային պաշտպանության Գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրիոս Ղրափսասի Երևան այցի շրջանակներում մենք քննարկել ենք մեր համագործակցության ռազմական և ռազմա-տեխնիկական ուղղությունը», - ասաց Ս. Օհանյանը՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթող համատեղ այցից հետո։

Նրա խոսքերով, համագործակցության ծրագիրը նախատեսում է փոխգործակցություն՝ կրթության, պաշտպանական բարեփոխումների և խաղարար գործունեության բնագավառներում։

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը նշեց, որ իր հույն գործընկերոջ հետ հադիպման ընթացքում ձեռք են բերվել ընդհանուր պայմանավորվածություններ։

Կողմերը փաստեցին նաև, որ համագործակցության 2007 թ. ծրագիրն ամբողջովին կատարվել է։ «Հուսով եմ, որ այս այցը նույնպես կնպաստի երկկողմ կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։ Այս տարիների ընթացքում մեր ռազմական ուժերի և ժողովուրդների միջև ստեղծվել են բարեկամական և եղբայրական հարաբերություններ», - ընդգծեց Ս.Օհանյանը։

Հույն գեներալ Դիմիտրիոս Ղրափսասն իր հերթին ընդգծեց, որ Հունաստանի Զինված ուժերը միշտ կլինեն Հայաստանի կողքին՝ ավելացնելով, որ երկու ժողովուրդների միջև գոյություն ունեն եղբայրական կապեր։

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել գեներալ Օհանյանին՝ հրավերի և եղբայրական պետությունում գտնվելու հնարավորության համար, որի ժողովուրդը պաշտպանել է իր ազատությունը սեփական արյան գնով», - ասաց Ղրափսասը։

Նրա խոսքերով, գտնվելով Հայաստանում՝ ինքը հնարավորություն ունեցավ իր ձայնը միացնել Հայոց Ցեղասպանության փաստի առթիվ բողոքող հազարավոր հայերի ձայնին։

«Հուսով եմ, որ նման բան էլ երբեք չի կրկնվի։ Ես կարծում եմ, որ եթե միջազգային հանրությունը ժամանակին  ուշադրություն դարձներ այս իրադարձություններին, ապա կարելի կլիներ խուսափել նման զոհերից», - ասաց Ղրափսասը՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթող և Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելելուց հետո։

1915-1923 թթ. տեղին ունեցած Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Ցեղասպանության փաստն ընդունել է 23 երկիր, մասնավորապես, Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան։

Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: