478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳՆ-ն Իրանի նախագահի Հայաստան այցի ընդհատումը բացատրում է ԻԻՀ ներքին հիմնախնդիրներով
14:28
23 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի/Նովոստի-Արմենիա/. Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնական այցի ծրագրում տեղ գտած փոփոխությունները պայմանավորված են ԻԻՀ ներքին հիմնախնդիրներով։ Այս մասին երեքշաբթի խորհրդարանում լրագրողներին հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը։

«Առավոտյան իրանական կողմը խնդրեց փոփոխություններ մտցնել Ահմադինեժադի այցի ծրագրում, ինչի արդյունքում հետաձգվեցին նրա այցերը 1915 թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հուշակոթող՝ «Ծիծեռնակաբերդ», Երևանի Կապույտ մզկիթ, ինչպես նաև Ահմադինեժադի ելույթը Հայաստանի Ազգային Ժողովում»,- տեղեկացրեց նա։

Ղարիբջանյանի խոսքերով, ժամը 12։00-ին Իրանի նախագահը հեռացավ Հայաստանից։ Միաժամանակ փոխնախարարը տեղեկացրեց, որ առավոտյան Իրանի նախագահը նախաճաշել է Հայաստանի պաշտոնատար անձանց՝ ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի և էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հետ։

Իրանական պատվիրակությունը՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի գլխավորությամբ, Երևան էր ժամանել երկուշաբթի։ Իրանի նախագահին ուղեկցում էր ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում էին փոխնախագահ Փարվիզ Դավուդին, պաշտպանության նախարար Մոստաֆա Մոհամմադ Նաջարը, նավթի նախարարի պաշտոնակատար Գոլյամհոսեյն Նոզարին, ինչպես նաև Իսլամական Հանրապետության այլ պաշտոնատար անձինք։

Այցի առաջին օրը Ահմադինեժադն իր հայ գործընկեր Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկել է տնտեսական և քաղաքական համագործակցության ընդլայնման հեռանկարները, որից հետո տեղի է ունեցել երկու պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը և երկու նախագահների ճեպազրույցը։ Իրանի նախագահը դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանում՝ ժամանակակից աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության թեմայով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: