486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Իրանի նախագահը կատարել է Հայաստան այցի ծրագիրը. Մ.Ահմադինեժադի խորհրդական
13:38
23 Հոկտեմբերի 2007

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կատարել է Հայաստան այցի ծրագիրը, երեքշաբթի տեղեկացրեց Իրանի նախագահի գլխավոր խորհրդական Մոջտամա Սամարե Խաշեմին։

«Իրանի նախագահի հայաստանյան այցի ծրագրի բոլոր նախատեսված կետերը իրագործված են, և իրանական պատվիրակությունը, սահմանված կարգով, վերադառնում է Թեհրան», - ասել է իրանցի պաշտոնյան ԻՌՆԱ լրատվական գործակալությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքերով, իր պաշտոնական այցի երկրորդ օրը Ահմադինեժադը հանդիպել է Հայաստանում իրանական համայնքի ներկայացուցիչներին։

Երեքշաբթի Իրանի նախագահն անսպասելի ընդհատեց իր պաշտոնական այցը Հայաստան և վերադարձավ հայրենիք։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, այցի ընհատման  պատճառը Իրանում ծագած չնախատեսված հանգամանքներն են, որոնց պատճառով Ահմադինեժադը նախատեսված ժամկետից շուտ ստիպված է եղել վերադառնալ հայրենիք։

«Դա որևէ կերպ չի ազդի նախօրեին Երևանում տեղի ունեցած հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների որակի և պայմանավորվածությունների  իրականացման գործընթացի վրա», - հավաստեց մամուլի քարտուղարը։

Ահմադինեժադի Հայաստան այցի օրակարգի շրջանակներում երեքշաբթի նախատեսվում էր Իրանի նախագահի այցը 1915 թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հուշակոթող՝ «Ծիծեռնակաբերդ», ինչպես նաև Երևանի Կապույտ մզկիթ։ Այնուհետև ծրագրվում էր Ահմադինեժադի ելույթը Հայաստանի Ազգային Ժողովում։

Իրանական պատվիրակությունը՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի գլխավորությամբ, Երևան էր ժամանել երկուշաբթի։ Իրանի նախագահին ուղեկցում էր ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում էին փոխնախագահ Փարվիզ Դավուդին, պաշտպանության նախարար Մոստաֆա Մոհամմադ Նաջարը, նավթի նախարարի պաշտոնակատար Գոլյամհոսեյն Նոզարին, ինչպես նաև Իսլամական Հանրապետության այլ պաշտոնատար անձինք։

Ահմադինեժադն իր հայ գործընկեր Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկել է տնտեսական և քաղաքական համագործակցության ընդլայնման հեռանկարները, որից հետո տեղի է ունեցել երկու պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը և երկու նախագահների ճեպազրույցը։

Իրանի նախագահը դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանում՝ ժամանակակից աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության թեմայով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: