478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+33
Եղանակը Երևանում
Հայ
Իրանի նախագահի ընդհատված այցը Հայաստան չի ազդի երկկողմ բանակցությունների որակի վրա, կարծում են Երևանում
13:15
23 Հոկտեմբերի 2007

 

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ընդհատված այցը Հայաստան չի ազդի երկկողմ բանակցությունների որակի վրա, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը։

Երեքշաբթի առավոտյան Իրանի նախագահն անսպասելի ընդհատեց իր պաշտոնական այցը Հայաստան և վերադարձավ Թեհրան։

Վ.Սողոմոնյանի տվյալների համաձայն, այս ամենի պատճառը Իրանում ծագած չնախատեսված հանգամանքներն են, որոնց պատճառով Ահմադինեժադը նախատեսված ժամկետից շուտ ստիպված է եղել վերադառնալ հայրենիք։

«Դա որևէ կերպ չի ազդի նախօրեին Երևանում տեղի ունեցած հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների որակի և պայմանավորվածությունների  իրականացման գործընթացի վրա», - հավաստեց մամուլի քարտուղարը։

Իրանական պատվիրակությունը՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի գլխավորությամբ, Երևան էր ժամանել երկուշաբթի։ Իրանի նախագահին ուղեկցում էր ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում էին փոխնախագահ Փարվիզ Դավուդին, պաշտպանության նախարար Մոստաֆա Մոհամմադ Նաջարը, նավթի նախարարի պաշտոնակատար Գոլյամհոսեյն Նոզարին, ինչպես նաև Իսլամական Հանրապետության այլ պաշտոնատար անձինք։

Ահմադինեժադն իր հայ գործընկեր Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկել է տնտեսական և քաղաքական համագործակցության ընդլայնման հեռանկարները, որից հետո տեղի է ունեցել երկու պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը և երկու նախագահների ճեպազրույցը։

Իրանի նախագահը դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանում՝ ժամանակակից աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության թեմայով, որի ժամանակ, մասնավորապես, ասել է, որ Իրանը դատապարտում է մարդկության պատմության ընթացքում ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում, ցանկացած անձի կողմից իրականացված բռնության ցանկացած դեպք։ Նա նաև նշել է, որ Իրանում բնակվող հայերը ամեն տարի կազմակերպում են խոշոր հանրահավաքներ և իրենց կարծիքն են արտահայտում 1915 թ.-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ։

Ահմադինեժադի Հայաստան այցի օրակարգի շրջանակներում երեքշաբթի նախատեսվում էր Իրանի նախագահի այցը 1915 թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հուշակոթող՝ «Ծիծեռնակաբերդ», ինչպես նաև Երևանի Կապույտ մզկիթ։ Այնուհետև ծրագրվում էր Ահմադինեժադի ելույթը Հայաստանի Ազգային Ժողովում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: