480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ մշակույթի նախարարը կողմ է արտահայտվել Բելառուսի հետ մշակութային համագործակցության ամրապնդմանը
12:36
23 Հոկտեմբերի 2007

Մշակույթի բնագավաառում Հայաստանի և Բելառուսի համագործակցության 2008-2010 թթ. ծրագիրը լինելու է բավականին հագեցած, հստակ և լայնածավալ, կարծում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Փաստաթղթի ստորագրման համար Երևան կհրավիրվի Բելառուսի մշակույթի նախարարը, տեղեկացրել է նա Բելառուսում Հայաստանի մշակույթի օրերի բացման առիթով նախօրեին Մինսկում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։

Պողոսյանն ավելացրել է, որ 2008 թ.-ին նշվելու է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 105-ամյակը։ «Կարծում եմ, որ այս անունը թանկ է բոլորի համար, և անհրաժեշտ է օգտվել այս առիթից՝ նոր կապեր հաստատելու համար», - մեջբերում է  Պողոսյանի խոսքերը «Բելառուսկիե նովոստի» լրատվական գործակալությունը։

 Գնահատելով վերջին տարիների ընթացքում երկու երկրների  համագործակցությունը՝ նախարարը տեղեկացրել է, որ պետությունները «հասցրել են հաստատել մշակութային կանոնավոր կապեր»։

Հ. Պողոսյանի խոսքերով, Հայաստանը կանոնավոր մասնակցում է Բելառուսում անցկացվող երեք միջազգային փառատոններին՝ «Սլավյանսկի բազարին Վիտեբսկում», «Բելայա վեժային» և «Լիստապադին»։ Վերջին երեք տարիների ընթացքում Մինսկում երկու անգամ բացվել են հայկական ժամանակակից արվեստի խոշոր ցուցահանդեսներ՝ նկարիչներ Մարտիրոս Սարյանի և Հակոբ Հակոբյանի աշխատանքների ցուցահանդեսները։

Նա նշել է, որ հոկտեմբերի 21-ին Երևանում բացվել է տպագրական գրաֆիկայի «Էստամպ» միջազգային ցուցահանդեսը, որին ներկայացված են երիտասարդ բելառուս և հայ գրաֆիկների աշխատանքները։

Բելառուսում անցկացվող Հայաստանի մշակույթի օրերի մասնակիցներին ողջույնի ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Մեր երկրների փոխշահավետ համագործացկությունը տարեցտարի ավելի ակտիվորեն է զարգանում, աճում է եկուստեք հետաքրքրությունը քաղաքական, տնտեսական և սոցիալական բնագավառներում, ամրանում է Բելառուսի և Հայաստանի ժողովուրդների բարեկամությունը», - նշել է նախագահը, հաղորդում է ԲելաՊԱՆ-ը։

Բելառուսում Հայաստանի մշակույթի օրերը կշարունակվեն մինչև հոկտեմբերի 28-ը։ Օրերի շրջանակներում Հայաստանի արվեստի վարպետները ելույթ կունենան Մինսկում, ինչպես նաև Բրեստում, Բոբրույսկում և Մոլոդեչնոյում։

Բելառուսի հանդիսատեսը կարող է ծանոթանալ Երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի, «Շողակն» ազգագրական անսամբլի արվեստին, իսկ Էստրադայի երիտասարդական թատրոնի բեմում կներկայացվի Երևանի կամերային թատրոնի «Կաբարե» երաժշտական շոուն։

Ծրագրված է ցուցադրել Գեորգի Փարաջանովի «Ես մահացել եմ մանուկ հասակում» ֆիլմը, որը պատմում է  հայտնի ռեժիսորի կյանքի և ստեղծագործական ուղու մասին։ Բելառուսի Մշակույթի պատմության ազգային թանգարանում կբացվի «Արվեստ առանց սահմանների. Սերգեյ Փարաջանովի աշխարհը» ցուցահանդեսը, որի ժամանակ կցուցադրվեն Սերգեյ Փարաջանովի թանգարանից բերված աշխատանքները։

Բելառուսի պետական ֆիլհարմոնիայում տեղի կունենա գալա-համերգ՝ Հայաստանի արվեստի վարպետների մասնակցությամբ։

Մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով Բելառուսում է գտնվում արվեստի գործիչների ներկայացուցչական պատվիրակություն՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ։

Ինքնավար պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո Բելառուսում Հայաստանի մշակույթի օրեր անցկացվում են առաջին անգամ՝ ըստ երկու պետությունների մշակույթի նախարարությունների միջև գործող համագործակցության մասին պայմանագրի։

Բելառուսում հայկական արվեստի ներկայացումը պատասխան  քայլ է՝ Հայաստանում 2005 թ. վերջին անցկացված Բելառուսի մշակույթի լայնամասշտաբ օրերի։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: