480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը պահանջում է երկար և տքնաջան դիվանագիտական աշխատանք. նախկին արտգործնախարար
11:56
23 Հոկտեմբերի 2007

Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը պահանջում է երկար և տքնաջան դիվանագիտական աշխատանք, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարեց «Ժառանգություն» խորհրդարանական կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին 106-րդ բանաձևի ընդունումն, անշուշտ, ողջունելի է, սակայն չպետք է էյֆորիայի մեջ ընկնել, քանի որ արդեն այսօր ակնհայտ է, որ հարցը չի ներառվի պալատի նիստի օրակարգում», - ասաց նա։  Հավհաննիսյանը հիշեցրեց, որ պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ենթարկվելով ճնշման, արդեն հայտարարել է, որ հնարավոր է՝ բանաձևը քննարկման չներակայացնի։

Նրա կարծիքով, 106-րդ բանաձևը երկարատև պայքարի հերթական քայլն է Հայոց Ցեղասպանության ճանաչման ճանապարհին, և այս հարցում անհրաժեշտ է կազմակերպված աշխատանք տարբեր օղակներում։ Ընդհանուր առմամբ, խմբակցության առաջնորդը կարծում է, որ Թուրքիայի նման հակազդեցությունը վկայում է այն մասին, որ նրանք վտանգ են տեսնում անգամ իրավական ուժ չունեցող բանաձևի մեջ։

«Սա վառ ապացույցն է այն բանի, թե ինչպես է Թուրքիան վերաբերվում այս հարցին։ Անգամ իրավական ուժ չունեցող փաստաթղթի դեպքում նրանք ուժեղ դիմադրություն են ցուցաբերում, և սա պետք է սթափեցնի ինչպես Հայաստանի իշխանություններին, այնպես էլ ԱՄՆ-ի հայկական համայնքին», -ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով, նման բանաձևերը չպետք է դիտարկել հաղթական տեսանկյունից, այլ անհրաժեշտ է շարունակել պայքարը և համակարգել ջանքերը բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, բարոյական և գիտական։

Խոսելով հայերի նկատմամբ Թուրքիայի սպառնալիքների մասին՝ Հովհաննիսյանը նշեց, որ դրանք չեն նպաստի ոչ երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, ոչ էլ տարածաշրջանում կայունության հաստատմանը։ «Թուրքիան կարող է շարունակել պահմտոցի խաղալ ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ, սակայն այն Թուրքիան, որը ձգտում է դառնալ Եվրոպայի մասը, ինքը պետք է պատասխանի այն հարցին, թե ինչ պետք է անի ցեղասպանության ընդունման և այս արարքի փոխհատուցման համար», - ավելացրեց նա։

Հոկտեմբերի 18-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին կասկած է հայտնել 106-րդ բանաձևի քվեարկության դրական արդյունքի կապակցությամբ այն պատճառով, որ պալատի մոտ 20 անդամներ հրաժարվել են աջակցել բանաձևին, քանի որ սյն կարող է վնասել ամերիկաթուրքական հարաբերությունները։

ԱՄՆ  Կոնգրեսի  Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների  հանձնաժողովն, անտեսելով ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի առարկությունները,  հոկտեմբերի 10-ի նիստում 27 կողմ և 21 դեմ ձայներով ընդունեց 106-րդ բանաձևը՝ կոչ անելով ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ արտացոլել թուրքերի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության փաստը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի շուրջ  Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչվել է 23 երկրների կողմից, որոնց թվում են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան և այլոք։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։