482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Իրանը մտադիր են ընդլայնել երկկողմ համագործակցությունը արտաքին քաղաքականության ոլորտում. Ռ. Քոչարյան
11:12
23 Հոկտեմբերի 2007

Հայաստանը և Իրանը մտադիր են ընդլայնել երկկողմ համագործակցությունը արտաքին քաղաքականության ոլորտում։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ երկուշաբթի իրանցի իր գործընկեր Մահմուդ Ահմադինեժադի հետ ունեցած բանակցությունների արդյունքների մասին մամուլի ասուլիսի ժամանակ։

«Այսօրվա բանակցությունների շրջանակներում մենք պայմանավորվեցինք  ակտիվացնել Հայաստանի և Իրանի հարաբերությունները արտաքին քաղաքականության ոլորտում։ Մենք մտադիր ենք նաև ընդլայնել համագործակցությունը Հայաստանի Կենտրոնական Բանկի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև», - ասել է Ռ. Քոչարյանը։

ՀՀ նախագահի խոսքերով, կողմերը վճռական են տրամադրված նավթազտարանի և Հայաստանը Իրանին կապող երկաթուղու կառուցման հարցում։

Նախագահը տեղեկացրել է, որ սույն նախագծերը գտնվում են տնտեսական հաշվարկման փուլում, քանի որ դրանք պետք է շահավետ լինեն երկու կողմերի համար։ Ռ. Քոչարյանը նաև տեղեկացրել է, որ կողմերը շարունակում են Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը։

«Իրանը Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր է, և մենք երկկողմ հարաբերությունների չափազանց հագեցած օրակարգ ունենք», - ասել է նա՝ ավելացնելով, որ համագործակցության զարգացումը առաջնահերթ է երկու կողմերի համար։

Մահմուդ Ահմադինեժադը իր հերթին նշել է, որ Իրանը մտադիր է աջակցել է ձեռք բերված պայմանավորվածությունների արագ  իրականացմանն ու Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը։

Իրանական պատվիրակությունը՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի գլխավորությամբ, Երևան է ժամանել երկուշաբթի։ Իրանի նախագահին ուղեկցում է ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում են փոխնախագահ Փարվիզ Դավուդին, պաշտպանության նախարար Մոստաֆա Մոհամմադ Նաջարը, նավթի նախարարի պաշտոնակատար Գոլյամհոսեյն Նոզարին, ինչպես նաև Իսլամական Հանրապետության այլ պաշտոնատար անձինք։

Ահմադինեժադի այցը Հայաստան Իրանի նախագահի պատասխան այցն է։ 2006թ. հուլիսին Հայաստանի նախագահ Ռ. Քոչարյանն աշխատանքային այցով Թեհրանում էր։

Իրանական կողմի տվյալներով, ներկայումս երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմում է ավելի քան 200 մլն. ԱՄՆ դոլար։

Այցի շրջանակներում ստորագրվել են հուշագրեր՝ ՀՀ ԱԳՆ և ԻԻՀ փոխհամաձայնության մասին, երկու երկրների Կենտրոնական բանկերի միջև բանկային վերահսկողության մասին, Զարգացման հայկական գործակալության և Իրանի ներդրումային, տնտեսական և տեխնիկական աջակցության կազմակերպության միջև ներդրումային համագործակցության խրախուսման մասին։ Հուշագիր է ստորագրվել նաև հողմաէլեկտրակայանների կառուցման բնագավառում համագործակցության մասին։

Բանակցությունների ընթացքում Ռ. Քոչարյանն ու Մ. Ահմադինեժադը նաև քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցին վերաբերող բանակցային գործընթացը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։