484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Իրանը վճռական են՝ զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը
19:56
22 Հոկտեմբերի 2007

 Հայաստանի և Իրանի նախագահները վերահաստատել են փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու իրենց երկրների վճռականությունը:

«Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների տարբեր բնագավառներին, համագործակցության ներկա վիճակին ու հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահ մամուլի ծառայությունից:

Ընդգծելով Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների բարձր մակարդակը, որը հիմնվում է երկու ժողովուրդների վաղեմի բարեկամության վրա՝ կողմերը վերահաստատել են փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու իրենց վճռականությունը:

Երկու երկրների ղեկավարների առանձնազրույցից հետո տեղի են ունեցել հայ-իրանական բանակցություններ՝ ընդլայնված կազմով, որի ավարտից հետո նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Մահմուդ Ահմադինեժադն այցի արդյունքներով ստորագրել են համատեղ հայտարարություն:

Ստորագրվել է նաև փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև գլխավոր հյուպատոսություններ հիմնելու մասին, ինչպես նաև` հուշագրեր երկու երկրների Կենտրոնական բանկերի միջև բանկային վերահսկողության մասին, Զարգացման հայկական գործակալության և Իրանի ներդրումային, տնտեսական և տեխնիկական աջակցության կազմակերպության միջև ներդրումային համագործակցության խրախուսման մասին, Հայաստանի հողմաէլեկտրակայանների կառուցման ծրագրի մասին:

Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԻԻՀ արտգործնախարար, միջկառավարական հանձնաժողովի նախագահ Մանուչեհր Մոթաքին, նավթի նախարարի պաշտոնակատար Գոլյամհոսեին Նուզարին, նախագահի գլխավոր խորհրդական Սամարե Հաշեմին, Իսլամական խորհրդարանի պատգամավոր Նաթեղ Նուրին, պաշտոնատար այլ անձինք:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: