484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-իրանական համագործակցության հեռանկարներն անսահման են. Մահմուդ Ահմադինեժադ
19:46
22 Հոկտեմբերի 2007

 Հայ-իրանական համագործակցության հեռանկարներն անսահման են, կարծում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։

«Հայ-իրանական համագործակցությունը բոլոր ոլորտներում զարգացման մեծ հեռանկարներ ունի: Դրա զարգաման համար մենք չենք տեսնում սահմաններ և սահմանափակումներ»,-հայտարարեց նա երկուշաբթի Երևանում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած բանակցությունների արդյունքների մասին մամուլի ասուլիսում։

ԻԻՀ նախագահի խոսքերով, հայ-իրանական համագործակցության հիմնական ուղղություններն են համագործակցությունը էներգետիկայի, նավթի և գազի, տրանսպորտի ոլոտրներում, փոխադարձ ներդրումների խրախուսման գործում։

«Համագործակցության ընդլայնման և խորացման համար անհրաժեշտ է ստեղծել և ներդաշնակեցնել համապատասխան ենթակառուցվածքները, ինչի վերաբերյալ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի նախագահի հետ։ Մեր համագործակցության հեռանկարները լուսավոր և կառուցողական են»,-հայտարարեց Ահմադինեժադը։

Իրանական պատվիրակությունը՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի գլխավորությամբ, Երևան է ժամանել երկուշաբթի։ Իրանի նախագահին ուղեկցում է ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում են փոխնախագահ Փարվիզ Դավուդին, պաշտպանության նախարար Մոստաֆա Մոհամմադ Նաջարը, նավթի նախարարի պաշտոնակատար Գոլյամհոսեյն Նոզարին, ինչպես նաև Իսլամական Հանրապետության այլ պաշտոնատար անձինք։
 
Ահմադինեժադի այցը Հայաստան Իրանի նախագահի պատասխան այցն է։ 2006թ. հուլիսին Հայաստանի նախագահ Ռ. Քոչարյանն աշխատանքային այցով Թեհրանում էր։

Իրանական կողմի տվյալներով, ներկայումս երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմում է ավելի քան 200 մլն. ԱՄՆ դոլար։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։