480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հարավային կովկասի տարածաշրջանի երկրները պետք է բարեկամական և խաղաղ մթնոլորտում ապրեն. ԻԻՀ նախագահ
19:38
22 Հոկտեմբերի 2007

Հարավային կովկասի տարածաշրջանի երկրները պետք է բարեկամական և խաղաղ մթնոլորտում ապրեն։ Այս մասին հայտարարեց Իրանի իսլամական հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը՝ երկուշաբթի Երևանում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած բանակցությունների արդյունքների մասին մամուլի ասուլիսում։

«Տարածաշրջանի բոլոր երկրները պետք է ապրեն բարեկամական և խաղաղ մթնոլորտում, չկան խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել բանակցությունների ճանապարհով»,-ասաց նա։

Ահմադինեժադը նկատեց, որ ԻԻՀ-ն բոլոր խնդիրների խաղաղ և արդար լուծման կողմնակից է և չի հանդուրժի դրանց ուժային լուծումը։ Նախագահի խոսքերով, Իրանն օգտագործում է ողջ ներուժը՝ այդ նպատակին հասնելու համար։

«Մենք միշտ պատրաստ ենք օժանդակել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը և տրամադրված ենք բարեկամական հիմքերի վրա ուժերի ներածին չափով օգնություն տրամադրել»,-նշեց Իրանի նախագահը։

Իրանի նախագահին ուղեկցում է ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում են փոխնախագահ Փարվիզ Դավուդին, պաշտպանության նախարար Մոստաֆա Մոհամմադ Նաջարը, նավթի նախարարի պաշտոնակատար Գոլյամհոսեին Նոզարին, Իրանի Իսլամական Հանրապետության այլ պաշտոնատար անձինք։

Ահմադինեժադի ուղևորությունը Հայաստան պատասխան այց է։ 2006թ. հուլիսին ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը աշխատանքային այց էր ունեցել Թեհրան։

Իրանական կողմի տվյալներով, ներկայումս երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 200 մլն. ԱՄՆ դոլար։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։