480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-իրանական հարաբերություններն ամուր և կայուն են. ԻԻՀ նախագահ
19:33
22 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայ-իրանական հարաբերություններն ամուր և կայուն են։ Այս մասին հայտարարեց Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը՝ երկուշաբթի Երևանում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած բանակցությունների արդյունքների մասին մամուլի ասուլիսում։

«Հայ-իրանական հարաբերությունները հետևողականորեն զարգանում են, մեր համագործակցությունը ամուր է և կայուն։ Հայ և իրանցի ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը վաղեմի պատմա-մշակութային արմատներ ունի, մեզ ամուր կապեր են միացնում»,-ասաց նա։

Ահմադինեժադը նկատեց, որ Հայաստանի և ԻԻՀ նախագահների այսօրվա հանդիպումը երրորդն է՝ միայն այս տարվա ընթացքում, և ինքն ուրախ է՝ իրադարձությունների նման զարգացման համար։ Իրանի պետության ղեկավարի խոսքերով, հայ-իրանական արտաքին քաղաքականության օրակարգը շատ հագեցած է, և այս հանդիպման շրջանակներում քննարկվել են երկու երկրների համար շատ կարևոր մի շարք հարցեր, մասնավորապես, համագործակցությունը տրանսպորտի, էներգետիկայի, նավթի և գազի ոլորտներում։

Իրանական պատվիրակությունը՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի գլխավորությամբ, Երևան է ժամանել երկուշաբթի։ Իրանի նախագահին ուղեկցում է ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում են փոխնախագահ Փարվիզ Դավուդին, պաշտպանության նախարար Մոստաֆա Մոհամմադ Նաջարը, նավթի նախարարի պաշտոնակատար Գոլյամհոսեյն Նոզարին, ինչպես նաև Իսլամական Հանրապետության այլ պաշտոնատար անձինք։
 
Ահմադինեժադի այցը Հայաստան Իրանի նախագահի պատասխան այցն է։ 2006թ. հուլիսին Հայաստանի նախագահ Ռ. Քոչարյանն աշխատանքային այցով Թեհրանում էր։

Իրանական կողմի տվյալներով, ներկայումս երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմում է ավելի քան 200 մլն. ԱՄՆ դոլար։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: