485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայ խորհրդարանականներին հինգ ժամ պահանջվեց խորհրդարանի հերթական նիստի օրակարգի հաստատման համար
18:49
22 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայկական խորհրդարանականներին հինգ ժամ պահանջվեց հերթական քառօրյայի օրակարգը հաստատելու համար։ Խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ «Օրինաց Երկիրը» և «Ժառանգությունը», նիստը սկսել են իրենց հետաքրքրող հարցերը հնչեցնելով։

«Օրինաց Երկիր» խմբակցությունը, պնդելով Օրակարգում փոփոխություներ մտցնելու իր օրինագծի վրա, երկու անգամ քվեարկությունից առաջ 20-րոպեանոց ընդմիջում վերցրեց։

Համանման իրավունքից օգտվեց «Ժառանգություն» խմբակցությունը, որը երեք անգամ օգտվեց նիստի օրակարգի քվեարկությունից առաջ 20-րոպեանոց ընդմիջումից օգտվելու իրավունքից՝ հետաձգելով օրակարգի ընդունումը մինչև 17.00։

Իր հերթին ամենախոշոր խորհրդարանական՝ Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը ևս խնդրեց 20 րոպե, որպեսզի համակարգի խորհրդարանական մեծամասնության աշխատանքը։

Ինչպես տեղեկացրեց խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, խմբակցության անդամները մտադիր են թույլ չտալ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքի ընդունումը և խանգարել խորհրդարանական մեծամասնությանը՝ հավանություն տալ դրան։ Խմբակցության կարծիքով, տվյալ օրինագիծը խախտում է Հայաստանի Սահմանադրության դրույթները և թույլ է տալիս միջամտել քաղաքացու մասնավոր կյանքին։

ԱԺ խոսնակ, ՀՀԿ անդամ Տիգրան Թորոսյանի և «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների բանավեճի պայմաններում պատգամավորներին, այնուամենայնիվ, հաջողվեց  ընդունել հինգ օրինագիծ, որոնք մնացել էին խորհրդարանի նախորդ նիստից։

Սակայն «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին»՝ վերջին օրենքի ընդունումից առաջ «Ժառանգություն» խմբակցությունը չորրորդ անգամ օգտվեց կանոնակարգից՝ վերցնելով 20-րոպեանոց ընդմիջում։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար: