486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունն առաջ է քաշելու բարեփոխումների հավակնոտ ծրագրեր. վարչապետ
15:57
22 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունն ապագա բարեփոխումների մասով առաջ է քաշելու հավակնոտ ծրագրեր և ԱՄՀ-ից ակնկալում է համարժեք տեխնիկական օժանդակություն ու քաղաքականության խորհրդատվություն, հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

«Բարեփոխումների շրջանակը կներառի հարկային և մաքսային վարչարարությունների արդիականացումը, ֆինանսական հատվածի և տնտեսության մրցունակության բարձրացման խնդիրները»,- ասել է  Սարգսյանը նախօրեին Վաշինգտոնում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՀՄ) գործադիր տնօրեն Դոմինիկ Ստրաուս-Քանի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սարգսյանը նշել է, որ 1992թ.-ից ի վեր ԱՄՀ-ի հետ համատեղ ծրագրերի ներքո Հայաստանին հաջողվել է ձեռք բերել մակրոտնտեսական կայունություն, վերականգնել ԽՍՀՄ փլուզման արդյունքում խարխլված տնտեսությունը` ապահովելով բարձր տնտեսական աճի ցուցանիշներ:

Խոսելով ԱՄՀ-ի հետ հետագա փոխգործակցության մասին՝ Սարգսյանը նշել է, որ 2008թ. մայիսին ավարտվող ՀՀ-ԱՄՀ ծրագիրը պետք է շարունակություն ունենա:

Զրուցակիցները քննարկել են նաև հանրապետության տնտեսական զարգացման արդի ուղղությունները և ՀՀ-ԱՄՀ փոխգործակցության հեռանկարները։

Իր հերթին Ստրաուս-Քանը պատմել է ԱՄՀ-ի բարեփոխումների իր ծրագրերի մասին՝ հույս հայտնելով, որ ՀՀ վարչապետը կաջակցի իրեն՝ որպես ԱՄՀ անդամ-պետության կառավարիչ-տնօրեն։ Սարգսյանը խոստացել է ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՀ տնօրենի նախաձեռնությունները և աջակցել դրանց իրականացման գործում։

Նույն օրը ՀՀ վարչապետը հանդիպել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։