484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը թեստ է ամերիկյան ժողովրդավարության համար. Կ. Զատուլին
13:13
22 Հոկտեմբերի 2007

Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը թեստ է ամերիկյան ժողովրդավարության համար, կարծում է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Պետդումայի  պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

 «Հայոց Ցեղասպանության մասին բանաձևը շատ հետաքրքիր թեստ է ամերիկյան ժողովրդավարության համար. որոշ չափով այն կոնյունկտուրային դրդապատճառներ ունի, իսկ որոշ չափով էլ ելնում է պաշտոնապես հայտարարված իր սկզբունքներից՝ ազնվությունից, արդարությունից, օբյեկտիվությունից», - հայտարարեց Կ. Զատուլինը կիրակի Երևանում՝ Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով,  ակնհայտ է, որ արդեն պայքար է ընթանում ազգային շահերի միջև, որը ձևակերպվում է որպես աջակցության անհրաժեշտություն Թուրքիային, այդ տարածաշրջանում  ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի ամենամտերիմ դաշնկակցին, և ճշմարտությունը ճանաչելու ցանկություն։

«Որքան ինձ հայտնի է, բանաձևի ճանաչմանը կողմ քվեարկած կոնգրեսականների թիվը կրճատվել է՝ Բուշի աշխատակազմի ճնշման հետևանքով։ Դա ցավալի է, ես իսկապես կցանկանայի, որպեսզի Ռուսաստանի և Ամերիկայի միջև չլիներ մրցակցություն այն հարցում, թե ով է Հայաստանի ամենամտերիմ բարեկամը և ով է իրականում ի վիճակի, և ով ի վիճակի չէ ընդունել ակնհայտ փաստերը», - հայտարարել է Կ. Զատուլինը՝ ավելացնելով, որ միշտ ելնում է այն բանից, որ 20-րդ դարի սկզբում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունը այլ ցեղասպանությունների նախաբանն է եղել, այդ թվում նաև ֆաշիստական Գերմանիայում տեղի ունեցած հրեաներ ցեղասպանության համար։

Փորձագետը նշել է, որ Թուրքիան, ժամանակակից, ազնվակիրթ երկիր դառնալու իր ողջ ցանկությամբ, այժմ ապրում է տարբեր միտումների պայքարի բավականին բարդ ժամանակաշրջան։

«Բայց և այնպես հաղթանակ է տանում «չենք խոստովանում, չենք ընդունում» միտումը, և այն համարում է, որ այս ուղղաթյամբ արվող բոլոր քայլերը թշնամական են և շանտաժի է ենթարկում ՆԱՏՕ-ում իր դաշնակիցներին, առաջին հերթին ԱՄՆ-ին», - ընդգծել է Կ. Զատուլինը։

Նա կարծում է, որ Կոնգրեսում բանաձևը հետաձգվում է մինչև որ պարզ դառնա,  թուրքերը որևէ գործողություններ կձեռնարկեն Հյուսիսային Իրաքում, թե ոչ։

«Ես հավատում եմ, որ Կոնգրեսում բանաձևը կընդունվի։ Մենք տեսնում ենք, որ ամերիկացիներն անկեղծորեն առևտուր են անում Թուրքիայի հետ, որի գինը Հայոց Ցեղասպանության ընդունել կամ չընդունելն է», - հայտարարել է Կ. Զատուլինը։

ԱՄՆ  Կոնգրեսի  Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների  հանձնաժողովը հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած նիստի ժամանակ անտեսեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի դիտողությունները և ընդունեց 106-րդ բանաձևը՝ կոչ անելով ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ արտացոլել թուրքերի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության փաստը։

Հոկտեմբերի 18-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին կասկած է հայտնել 106-րդ բանաձևի քվեարկության դրական ընթացքի կապակցությամբ այն պատճառով, որ պալատի մոտավորապես 10 անդամ մերժել է բանաձևի ճանաչումը, քանի որ նրա ընդունումը կարող է լրջորեն վնասել ամերիկաթուրքական հարաբերությունները։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։ Այժմ աշխարհի 23 երկիր արդեն ընդունել է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունը, նրանց թվում են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: