483.75
+0.09
568.65
+1.41
8.21
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-ռուսական հարաբերությունները կախված չեն ընտրությունների արդյունքներից. Զատուլին
12:55
22 Հոկտեմբերի 2007

ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Պետդումայի  պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հուսով է, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ մի կերպ կախված չեն Հայաստանում և Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություննրի արդյունքներից։

«Ես հուսով  եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ մի կերպ կախված չեն Հայաստանում և Ռուսաստանում կայանալիք ընտրություններից», - հայտարարել է Կ. Զատուլինը կիրակի Երևանում՝ Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ այն ծանոթություններն ու կապերը, որոնք գոյություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի ներկայիս իշխանությունների միջև, մեծ դեր են խաղում երկկողմանի հարաբերություններում։

«Նման դեպքերում ասում են, որ լավություն արա գցի ջուրը, սակայն դա չի նշանակում, որ մենք Ռուսաստանում որոշակի մտադրություն ունենք խառնվել Հայաստանում կամքի արտահայտման գործընթացին, մենք հարգում ենք հայ ժողովրդի ազատ ընտրության իրավունքը», - հայտարարել է Զատուլինը։

Միաժամանակ Կ. Զատուլինը կարծում է, որ եթե Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշի առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններին, ապա «դա բարդ պատմություն կլինի»։

«Դա ամենատարբեր արդյունքներով հղի մի իրավիճակ է այն տեսանկյունից, որ գործնականորեն ոչ իրականացված հույսերի Հայաստանը, որ մի գուցե կրում է անկախության առաջին տարիների ռոմանտիկ բնույթ՝ իր բոլոր բարդություններով, կբախվի իրականացված Հայաստանի հետ, նրա հետ, ով ոչ միայն իշխանության ղեկին է, այլ նաև գործում է բիզնեսում», - հայտարարել է Կ. Զատուլինը։

«Ես շատ եմ ցանկանում, որ այս վեճը չհանեցնի ճեղքման։ Սա իմ միակ ցանկությունն է։ Ես հուսով եմ, որ այս սերունդների միջև չի ստեղծվի ակոս քաղաքական պայքարի պատճառով, որը, այնուամենայնիվ, անխուսափելի է դառնում», - ընդգծել է պատգամավորը։

Կ. Զատուլինը ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանին համարում է ռազմավարական իր դաշնակիցը, որը ՀԱՊԿ-ի անդամ է, և երկրում իրավիճակի հնարավոր որևէ անկայունացում լրջորեն կվնասի կազմակերպությանը, որում Կովկասի տարածքում բացի Հայաստանից որևէ այլ դաշնակից-անդամ չկա։  -0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:25
22 Նոյեմբերի 2017
Էրդողանը կարծում է, որ Պուտինն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը
Ռուսաստանն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հիմնախնդիրը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։