483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը հանդիպել է «Լոս Անջելես Թայմս» օրաթերթի խմբագրական խորհրդի անդամների և Լինսի հիմնադրամի ղեկավարության հետ
10:51
22 Հոկտեմբերի 2007

Պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպել է «Լոս Անջելես Թայմս» օրաթերթի խմբագրական խորհրդի հետ։

«Հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետը պատասխել է ԱՄՆ այցի նպատակներին, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, ԼՂՀ հակամարտության կագրավորման գործընթացին վերաբերող հարցերին», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ս. Սարգսյանը հանգամանորեն խոսել է նաև ՀՀ կառավարության գործունեության և  առաջիկա ծրագրերի մասին:  

Նա անդրադարձել է նաև մայիսին տեղի ունեցած, դիտորդական տարբեր կազմակերպությունների  կողմից բարձր գնահատականի արժանացած անցած խորհրդարանական և 2008 թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններին:

«Վարչապետը ընդգծել է, թե խորհրդարանական ընտրություններից հետո, պետք է ամեն ինչ անել, որպեսզի հետագա ցանկացած ընտրությունները` նախորդի փորձի հիման վրա,  և արձանագրված որոշակի թերությունների շտկման արդյունքում, դրականից բացի` այլ գնահատականի չարժանանան», - տեղեկացրեցին կառավարութան մամուլի ծառայությունից։

ՀՀ կառավարության ղեկավարը խոսել է նաև ցավոտ խնդիրների, այդ թվում` կոռուպցիայի և դրա դեմ պայքարի ծրագրի մասին:

Ընդգծելով այցի շրջանակներում նաև Լոս Անջելեսում լինելու  կարևորությունը` Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել է, թե նախկինում` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում, առիթներ ունեցել է աշխատանքային այցով լինելու ԱՄՆ-ում, սակայն հանդիպումների ծրագրից ելնելով, այդ այցերը ի պաշտոնե ներառել են միայն Վաշինգտոնը։ «Պաշտպանության  նախարարի պաշտոնում, գուցե դա նորմալ է, բայց Հայաստանի վարչապետը չի կարող այցելել Միացյալ Նահանգներ և չլինել ամենամեծ ու ազդեցիկ համայնքն ունեցող Կալիֆոռնիա նահանգում», - ասել է Ս. Սարգսյանը։

Լոս Անջելեսում ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել նաև Լինսի հիմնադրամի ղեկավարության հետ: Հիմնադրամի նախագահ Քըրք Քրքորյանի հետ ունեցած զրույցի ընթացքում պարոն Քրքորյանը վարչապետին հայտնել է մոտ ապագայում Հայաստան այցելելու իր մտադրության մասին:

Սերժ Սարգսյանը մասնակցել է Լոս Անջելեսում գործող ամերիկահայ կազմակերպությունների, ակտիվ համայնքային գործիչների կողմից ՀՀ վարչապետի պատվին կազմակերպված ընդունելությանը։ Ելույթ ունենալով հայ սփյուռքի 200 ներկայացուցիչների առջև՝ ՀՀ վարչապետը անդրադարձել է հզոր և բարեկեցիկ պետություն կառուցելու ճանապարհին արվող քայլերին, առկա դժվարություններին, դրանց հաղթահարման ուղիներին, Հայաստան-Սփյուռք համագործակցության արդյունավետության առավել բարձրացմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։