486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իշխանությունները պետք է Եղեռնի ճանաչման հարցում ճկունություն ցուցաբերեն-ՀԼԱԿ ղեկավար
19:30
19 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի իշխանությունները պետք է Եղեռնի ճանաչման հարցում ճկունություն ցուցաբերեն։ Այս մասին լրագրողներին ուրբաթ ասաց Հայաստանի լիբերալ-առաջադիմական կուսակցության (ՀԼԱԿ) ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը։

«Մենք, պետության շահերից ելնելով, պետք է ավելի ճկուն և զուսպ լինենք, որպեսզի աջակցենք հայկական լոբբիին, քանի որ այդ դեպքում հնարավոր կլինի հասնել զգալի արդյունքի»,-ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքերով, Հայաստանում ԱՄՆ  Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հայերի Ցեղասպանությանը վերաբերող բանաձևի ընդունման կապակցությամբ իշխանությունների կողմից բարձրացված ոգևորությունը կտրուկ պատասխան լոբբինգ և հայկական համայնքի հասցեին սպառնալիքներ է առաջացրել Թուրքիայի կողմից։

«Մենք չպետք է յուրաքանչյուր հարմար առիթով Թուրքիային ձեռնոց նետենք, այլ պետք է հետզհետե բարելավենք հարաբերությունները»,-կարծում է նա։ ՀԼԱԿ ղեկավարը նշեց, որ Եղեռնը երկրի արտաքին քաղաքականության ընգծված խնդիրը չպետք է լինի, և պետությունը պետք է հետևողական քաղաքականություն տանի Ցեղասպանության ճանաչման հարցում։

«106-րդ բանաձևը հազիվ թե մտնի ԱՄՆ  Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի օրակարգ, եթե նկատի ունենանք կոնգրեսականների հետ վերցրած ստորագրությունները, բայց հարցը այնքան ժամանակ կբարձրացվի, մինչև թուրքական կառավարությունը, վերջապես, չճանաչի Ցեղասպանությունը»,-ասաց նա։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին կասկած է հայտնել 1915-1923 թթ.-ին Օսմանյան կայսրությունում թուրքական կողմից իրագործված Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող  106-րդբանաձևի քվեարկության դրական ընթացքի կապակցությամբ:

Հոկտեմբերի 10-ին,  27 կողմ և 21 դեմ ձայներով ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն անտեսեց Բուշի առարկությունները և հաստատեց բանաձևը՝ կոչ անելով Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ արտահայտել Օսմանյան թուրքական կայսրության կողմից հայերի դեմ գործված ցեղասպանության փաստը։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկ ու կես միլիոն հայերի ջարդը և շատ ցավագին է ընդունում Արևմուտքի քննադատությունը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ։

1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության փաստը ընդունվել է աշխարհի շատ երկրների, ինչպես նաև ԱՄՆ 40 նահագների կողմից։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։