486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Սիրտ-անոթային հիվանդությունները լուրջ խնդիր են Հայաստանում, կարծում է գլխավոր սրտաբանը
18:54
19 Հոկտեմբերի 2007

Սիրտ-անոթային հիվանդությունները ազգային լուրջ հիմնախնդիր է Հայաստանի բնակչության համար։ Այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի գլխավոր սրտաբան, Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյանը։

«Մահացությունների մոտ 55 տոկոսը տեղի է ունենում հենց սիրտ-անոթային հիվանդությունների պատճառով»,- ասաց Ադամյանը։ Նրա խոսքով, վերջին տարիներին Հայաստանում նկատվում է սրտաբանական հիվանդությունների ճգնաժամային աճ, ինչը բնորոշ է զարգացող երկրների համար, հատկապես նախկին Խորհրդային հանրապետությունների և Արևելյան Եվրոպայի երկրների համար։

Նրա խոսքով, այս ոլորտում իրավիճակի կայունացման և սիրտ-անոթային հիվանդությունների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է կոնկրետ ծրագիր, որի մշակմամբ և իրականացմամբ պետք է զբաղվի պետությունը։

«Անհրաժեշտ է ծրագրի համակարգված իրագործում, որը կնախատեսեր ծխելու դեմ պայքար, կքարոզեր առողջ սնվել և առողջ ապրելակերպ վարել, սպորտով զբաղվել, ինչպես նաև կխթաներ վաղ պայքարը հիպոդինամիկայի (ժամանակակից մարդու անշարժ կենսակերպ) և շաքարախտի դեմ»,- ընդգծեց սրտաբանը։

Ադամյանը նշեց, որ իր գլխավորած Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտը համապատասխան ծրագիր է մշակել, սակայն դրա իրագործմանը խանգարում են ֆինանսական դժվարությունները։

«Ծրագիրը բավական մեծ է և պահանջում է ֆինանսական խոշոր ծախսեր, բայց, քանի որ պետական բյուջեն չի նախատեսում անհրաժեշտ միջոցների հատկացում, ապա այն դեռևս հնարավոր չէ իրականացնել»,- ասաց Ադամյանը։

Իր հերթին, Սրտաբանության ԳՀԻ փոխտնօրեն Պարունակ Զելվեյանն ավելացրեց, որ «եթե ՀՀ կառավարությունը ցանկանում է առողջ քաղաքացիներ ունենալ, ապա պետք է զբաղվի նրա առողջական հիմնախնդիրներով»։

ԱՀԿ վիճակագրության տվյալների համաձայն, սրտի և անոթների հիվանդությունները ներկայումս առաջատար տեղն են զբաղեցնում զարգացող երկրներում հիվանդների մահացության պատճառների շարքում։ Սրտային հիվանդությունների դեպքերը մշտապես ավելանում են, իսկ հիվանդների տարիքը՝ երիտասարդանում։ Հազվադեպ չեն այն դեպքերը, երբ սրտամկանի կաթվածով հիվանդի տարիքը չի անցնում 23-25 տարեկանը։

Ըստ վիճակագրության, ԱՄՆ-ում սրտի հիվանդությունները տարեց տարի կաթվածահար են անում մոտ 800 հազ. մարդու։ Այս վիճակն է նկատվում նաև աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: