483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի գլխավոր սրտաբանը պարգևատրվել է Չազովի անվան ոսկե մեդալով
18:10
19 Հոկտեմբերի 2007

Հայաստանի գլխավոր սրտաբան, Լ.Ա.Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյանը պարգևատրվել է խորհրդային ականավոր սրտաբան, ԽՍՀՄ առողջապահության նախկին նախարար Եվգենի Չազովի անվան ոսկե մեդալով։

Այս բարձր պարգևին Ադամյանն արժանացել է Սրտաբանների եվրասիական միության ղեկավարության կողմից՝ այս ոլորտում ունեցած հսկայական ձեռքբերումների համար։

Ուրբաթ Երևանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի գլխավոր սրտաբանը շնորհակալություն հայտնեց իրեն ցուցաբերված պատվի համար։ «Ես շատ հպարտ եմ այս պարգևով, քանի որ այդ պատվին Սրտաբանների եվրասիական միությունն արժանացրել է ընդամենը չորս մարդու»,- նշեց նա։

Կառլեն  Ադամյանը ծնվել է 1937թ. Լենինականում (ներկայիս Գյումրիում)։ 1959թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ Ուսումնասիրել է բնածին արատների դեպքում սրտային անբավարարության զարգացման մեխանիզմները, ինչպես նաև սրտի իշիեմիկ քրոնիկ հիվանդության, սրտամկանի կաթվածի, սրտամկանի բորբոքման զարգացման մեխանիզմները (դրանց կանխարգելման և բուժման նոր մեթոդների մշակում և կիրառում)։

Ադամյանը ԱՊՀ երկրների սրտաբանների միության նախաագհության, Սրտաբանների եվրոպական միության գլխավոր ասամբլեայի և Տեղեկատվության միջազգային ակադեմիայի անդամ է։ 80-ական թթ. սկսած, նա միջազգային և եվրոպական գիտաժողովներին ներկայացրել է 78 գիտական աշխատություն։

Կ. Ադամյանը պարգևատրվել է Մխիթար Հերացու անվան մեդալով, Ազգերի բարեկամության և Աշխատանքի հերոսի (ԳԴՀ) շքանշաններով։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։