486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացն անկասելի է-փորձագետ
18:06
19 Հոկտեմբերի 2007

Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացն անկասելի է, կարծում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

«Դա Թուրքիայի համար ամենից լուրջ սպառնալիքն է, որի հետ նա համակերպվել է։ Թուրքիան գիտակցում է այդ գործընթացի տևականությունը»,-ասաց նա ուրբաթ Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Դեմոյանը նշեց, որ այդ գործընթացները կարող են հանգեցնել Թուրքիայում արժեքների համակարգի լուրջ վերագնահատման և արժեզրկման։ «Հերոսների տապալումը պատվանդաններից ամենից վտանգավոր գործընթացն է պոլիէթնիկ պետության համար։ Ստեղծվում է պատմագրական տեսության վերանայման վտանգ»,-ասաց նա։

Թանգարանի տնօրենի խոսքերով, եթե Թուրքիան չգիտակցեր այդ սպառնալիքը նրա համար միևնույն կլիներ՝ կընդունի ԱՄՆ Կոնգրեսը բանաձևը, թե՝ ոչ։

«Խնդիրն այն է, որ Թուրքիան այսօր գնում է դեպի քաղաքակիրթ մեկուսացումը։ Ողջ աշխարհում կարող են խոսել Ցեղասպանության մասին, բայց այդ հարցի վերաբերյալ թաբուն շարունակում է Թուրքիայում խեղել երիտասարդ սերունդը, որի հոգեբանական բարդույթների ականատեսն ենք այսօր դառնում մեր թանգարանում»,-ասաց Դեմոյանը։

«Հոգեբանական հետևանքները կարող են թուրքերի մոտ բարդույթների հանգեցնել, և լուրջ ազդակ հաղորդել սեփական պատմության և ինքնության վերանայման համար։ Դա ամենից վտանգավորն է, ինչ կարող է տեղի ունենալ թուրքական հասարակությունում»,-ասաց նա։

Փորձագետը պատահական չի համարում այն, որ հայտնի միջազգային քաղաքագետները Թուրքիան անվանում են բեկորային հասարակություն, որը կարող է պահպանել կամ ծայրահեղ ազգայնականությունը, կամ ընգծված արմատական կրոնական ուղղվածությունը։

«Երբ երկիրն ընթանում է իսլամիզմի ճանապարհով, հակառակ գործընթացը չափազանց բարդ է։ Այսօր Թուրքիան կորցնում է աշխարհիկ դիրքերը, և երբ դրան գումարվում է հայերի Ցեղասպանության թեման, դա ծանրակշիռ փաստարկ է դառնում։ Վտանգը հենց դրա մեջ է, այլ ոչ թե նրա, որ հայկական կողմը կամ սփյուռքը բարձրացնում են Ցեղասպանության հարցը»,-ասաց Դեմոյանը։

Հոկտեմբերի 10-ին,  27 կողմ և 21 դեմ ձայներով ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն անտեսեց Բուշի առարկությունները և հաստատեց բանաձևը՝ կոչ անելով Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ արտահայտել Օսմանյան թուրքական կայսրության կողմից հայերի դեմ գործված ցեղասպանության փաստը։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկ ու կես միլիոն հայերի ջարդը և շատ ցավագին է ընդունում Արևմուտքի քննադատությունը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ։

1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության փաստը ընդունվել է աշխարհի շատ երկրների, ինչպես նաև ԱՄՆ 40 նահագների կողմից։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: