486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացման համար օրգանական արգելքներ չկան.Ռիժկով
16:05
19 Հոկտեմբերի 2007

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացման համար օրգանական արգելքներ չկան։ Այս մասին ուրբաթ Երևանում հայտարարեց հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Ֆեդերացիայի խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության 13-րդ նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Օրգանական արգելքներ չեմ տեսնում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացման և այդ զարգացումն ապահովող օրենսդրական միջոցներ ապահովելու համար»,-ասաց նա։

Նա նկատեց, որ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նպատակը հենց համապատասխան օրենսդրական որոշում ընդունելն է։

Իր հերթին հանձնաժողովի հայ համանախագահ, Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը համաձայնեց ռուս գործընկերոջ հետ, որ համագործակցության զարգացման համար օրենսդրական արգելքներ չկան։

«Հայ-ռուսական տնտեսական զարգացման մեջ արգելքներն ի հայտ են գալիս որպես հավելյալ երևույթներ։ Հայաստանի շրջափակման պայմաններում համագործակցության զարգացումը քաղաքական խնդիր է»,-ասաց Հովհաննիսյանը։

2007-ի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի արտաքին առևտրային շրջանառությունը աճել է 61,8%-ով և կազմել 404,4 մլն ԱՄՆ դոլար։ Ընդ որում, Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 125,4 մլն. ԱՄՆ դոլար (Հայաստանի ողջ արտահանման 17,1%-ը)՝ 2006-ի հունվար-օգոստոս ամիսների համեմատությամբ աճելով 98,1%-ով։

Հաշվետու ժամանակաշրջանում Հայաստան ներմուծվող ռուսական արտադրության ապրանքների ծավալը կազմել է 278,9 մլն. ԱՄՆ դոլար, աճելով 49,5%-ով։ Ընդհանուր առմամբ ՌԴ տարածքից ներմուծման ծավալը կազմել է 343,4 մլն. ԱՄՆ դոլար (աճ 1,57 անգամ), կամ ներմուծման ընդհանուր ծավալի 17,8%-ը։

ՌԴ-ին 2007-ի հունվար-օգոստոս ամիսներին բաժին է ընկել Հայաստանի ողջ արտաքին առևտրային շրջանառության 15,2%-ը, ինչն ամենից բարձր ցուցանիշն է, Հայաստանի առևտրային գործընկեր այլ երկրների համեմատությամբ։ Ընդհանուր առմամբ ԱՊՀ երկրներին բաժին է հասել Հայաստանի արտաքին առևտրային շրջանառության 32,6%-ը։

2007-ի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրային շրջանառության ընդհանուր ծավալը 2006-ի հունվար-օգոստոսի համեմատությամբ աճել է 39,3% -ով և կազմել 2659,3 մլն. ԱՄՆ դոլար։ Ընդ որում, արտահանման ծավալը կազմել է 733,54 մլն. ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը՝ 1925,73 մլն. ԱՄՆ դոլար։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: