484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+8
Եղանակը Երևանում
Հայ
Երևանը և Մարսելը մտադիր են զարգացնել համագործակցությունը
14:45
19 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանը և Մարսելը մտադիր են զարգացնել երկկողմ համագործակցությունը, ուրբաթ լրագրողներին հայտարարեց Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը՝ Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան Կլոդ Գոդենի հետ համագործակցթույան մասին համաձայնագիրը ստորագրելուց հետո։

«Այսօր բոլոր նախադրյալները կան երկու քաղաքների միջև մշակույթի, կրթության, սպորտի և քաղաքային տնտեսության ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու համար»,- ասաց նա։

Իր հերթին Մարսելի քաղաքապետը նշեց, որ ստորագրված համաձայնագիրը երկու քաղաքներին ավելի սերտ և արդյունավետ համագործակցության հնարավորություն է տալիս։

«Երկու քաղաքներում էլ շատ են ընդհանուր հիմնախնդիրները, մասնավորապես, կապված երիտասարդության շրջանում գործազրկության և բնական ռեսուրսների կառավարման հետ, որոնք համատեղ լուծում են պահանջում»,- ասաց նա։

Մարսելի պատվիրակությունը՝ քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենի գլխավորությամբ, Հայաստանում է գտնվում եռօրյա պաշտոնական այցով։ Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահի, ԱԺ խոսնակի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։

Երևանի և Մարսելի միջև համագործակցությունը սկսվել է 1992թ.-ին։ Մարսելում բնակվում է մոտ 80 հազ. հայ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։