478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը արժանի պատասխան չի տալիս ադրբեջանական քարոզչությանը. ԱԺԿ առաջնորդ
14:26
19 Հոկտեմբերի 2007

Հայաստանը արժանի պատասխան չի տալիս ադրբեջանական քարոզչությանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) առաջնորդ, Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Շավարշ Քոչարյանը։

Նրա խոսքերով, Ադրբեջանի հակահայկական քարոզչությունը ուժեղ է թվում սոսկ  Հայաստանի միանգամայն պասիվ ֆոնի վրա։

«Նրանք պարզապես անընդհատ նույն բանն են կրկնում, և առաջին հայացքից նրանց քարոզչությունը բավականին պարզունակ է թվում։ Իրականում նրա ամբողջ ուժը  մեր կողմից պատասխանի բացակայության մեջ է», - ասաց Շ. Քոչարյանը։

ԱԺԿ առաջնորդն ընդգծեց, որ ի տարբերություն հայկական կողմի՝ ադրբեջանական իշխանությունները պատրաստ են մեկնաբանել Ղարաբաղին և Հայաստանին առնչվող ցանկացած փաստ և հարց, քանի որ նրանք ունեն համապետական մշակված դիրքորոշում։

«Ադրբեջանում Ղարաբաղի մասին կարծիքների ամբողջ տարբերությունը տարվում է նրան, որ ադրբեջանական ընդդիմությունը համառորեն պնդում է, որպեսզի Ադրբեջանը Հայաստանին  անմիջապես պատերազմ հայտարարի և վերադարձնի հողերը, իսկ իշխանությունները, այդ թվում և Իլհամ Ալիևը, կարծում են, որ դեռևս պետք է սպասել», - նշեց Շ. Քոչարյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանը միջազգային հանրության առջև ելույթ է ունենում Ղարաբաղի մասին կարծիքների ամենալայն շրջանակով։

Նրա կարծիքով, միջազգային հանրության առջև Հայաստանի նման ներկայանալը  կհանգեցնի Հայաստանի՝ որպես խնդրի շուրջ առավել քիչ կողմնորոշված երկրի հանդեպ ճնշման աճի։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: