481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պատրաստ է շարունակել և խորացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ. ՀՀ վարչապետ
13:25
19 Հոկտեմբերի 2007

Հայաստանը պատրաստ է շարունակել և խորացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին Հայաստանի վարչապետը հայտարարել է հինգշաբթի ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Չեյնիի հետ ունեցած հանդիպման ժամանակ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերությունների լայն շրջանակ: Նշելով, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ՀՀ վարչապետն ընդգծել է այդ հարաբերությունները շարունակելու և խորացնելու մեր երկրի պատրաստակամությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի անկախացումից ի վեր ԱՄՆ-ի ցուցաբերած քաղաքական և տնտեսական օժանդակության համար: Անդրադառնալով Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին` վարչապետը նշել է, որ ՀՀ իշխանությունները վճռական են ժամանակակից ժողովրդավարական պետություն կառուցելու հարցում:

Իր հերթին փոխնախագահ Ռիչարդ Չեյնին մեկ անգամ ևս շեշտել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանին այդ բարեփոխումների գործընթացում: Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանալից քննարկել են Մերձավոր արևելքում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, անդրադարձել են նաև ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման և Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:

Ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումն այդ հարցերի վերաբերյալ` վարչապետ Սերժ Սարգսյանը նշել է, որ չնայած Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը մնում է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում, սակայն մեր երկիրը պատրաստ է գործնական քայլերի դիմել` առանց նախապայմանների Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու համար:

Հանդիպման ընթացքում Ռիչարդ Չեյնին բարձր է գնահատել ամերիկյան հայ համայնքի դերը և ողջունել է փաստը, որ ՀՀ վարչապետն իր ամերիկյան այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է նշանակել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:  --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: