486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը բավարարված է հայ-ամերիկյան ռազմական համագործակցության մակարդակով
13:12
19 Հոկտեմբերի 2007

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը բավարարված է հայ-ամերիկյան ռազմական համագործակցության մակարդակով:

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալության տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին Հայաստանի վարչապետը հայտարարել է հինգշաբթի ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի հետ ունեցած հանդիպման ժամանակ։

«Զրույցի ընթացքում նշելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը` վարչապետը գոհունակություն է հայտնել նաև երկկողմ ռազմաքաղաքական համագործակցության զարգացման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ամերիկյան կողմին` Հայաստանի զինված ուժերին շարունակական օգնություն ցուցաբելու համար», - ասվում է տեղեկատվության մեջ։

Ռոբերտ Գեյթսն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Հակաահաբեկչական կոալիցիայում, ինչպես նաև հայկական ուժերի խաղաղարար առաքելությունն Իրաքում:

Կողմերը քննարկել են Իրաքի վերականգնման աշխատանքներում Հայաստանի մասնակցության հետագա ուղիները, անդրադարձել են կոալիցիայի ջանքերը փոխլրացնելու նպատակով Աֆղանստանում հայկական կողմի մասնակցության հնարավորությանը։

 

Խոսելով հարավկովկասյան երկրներին ամերիկյան ռազմական օգնության հատկացման հարցի շուրջ` Սերժ Սարգսյանը, մասնավորապես, կարևորել է Հայաստանին և Ադրբեջանին հատկացվող ռազմական օժանդակության համաչափության պահպանման խնդիրը:

 

Ռոբերտ Գեյթսի խնդրանքով վարչապետ Սերժ Սարգսյանը անդրադարձել է նաև Հայաստանի կառավարության գործունեությանը, մասնավորապես, իբրև ՀՀ կառավարության կողմից ստանձնած երկու հիմնական մարտահրավեր՝ ՀՀ վարչապետն առանձնացրել է քաղաքական և տնտեսական բարեփոխումների արդյունավետ շարունակականության ապահովումն ու բնակչության սոցիալական խնդիրների ավելի արագ հաղթահարումը՝ նշելով, որ կառավարությունն ունի բավականաչափ կամք ու հնարավորություններ` հասնելու այս նպատակներին:

Հայաստանի վարչապետի գլխավորած հայկական պատվիրակությունը հոկտեմբերի 17-23-ը գտնվում է ԱՄՆ-ում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։