486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսահայ նկարիչ Զարեհ Մութաֆյանի 100-ամյակի կապակցությամբ Երևանում կբացվի նրա անհատական ցուցահանդեսը
11:51
19 Հոկտեմբերի 2007

Հայաստանի ազգային պատկերասրահում ուրբաթ՝ հոկտեմբերի 19-ին, կբացվի ֆրանսահայ նկարիչ Զարեհ Մութաֆյանի երրորդ անհատական ցուցահանդեսը, որը նվիրված է նրա100-ամյա հոբելյանին։ Այս մասին հինգշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նկարչի որդին՝ Հայաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ, մաթեմատիկոս և պատմաբան Արմեն-Կլոդ Մութաֆյանը։

«Հայրիկիս նկարները ցուցադրվել են Եվրոպայի և Ամերիկայի բազմաթիվ երկրներում, սակայն ամենակարևորը նա համարում էր Հայաստանում 1967 և 1971 թթ.-ին ունեցած անհատական ցուցահանդեսները», - հայտարարել է նա հինգշաբթի Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Հայտնի հայ արվեստաբան, Ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Շահեն Խաչատրյանն իր հերթին նշել է, որ Մութաֆյանի նկարները արտացոլում են հայրենիքը կորցրած մարդու ապրումները։

«Վերադառնալով Հայաստան՝ նա իրեն երջանիկ էր զգում։ Մութաֆյանը հոգևոր ոգեշնչում էր ապրում, և նրա զգացողությունները նյութականում էին իր կտավներում։ Մութաֆյանի վերջին աշխատանքներն առանձնանում են կենդանի կերպարով, տաք, արտահայտիչ տոներով», - ընդգծել է Խաչատրյանը։

Երևանյան ցուցահանդեսում կներկայացվի նկարչի ավելի քան 30 կտավ, այդ թվում՝ նրա վերջին աշխատանքները, որոնք ամբողջությամբ նվիրված են Հայաստանին։

Զարեհ Մութաֆյանը ծնվել է 1907 թ. մարտի 15-ին, հայկական ընտանիքում , Թուրքիայի տարածքում։ Նրա ընտանիքի անդամները զոհվել են Օսմանյան կայսրությունում 1915-1923 թթ. տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության ժամանակ, նա միակն էր, որ փրկվեց ջարդից։

Մութաֆյանը հայտնվեց Կորֆու հունական կղզում գտնվող մանկատանը, նկարչական կրթությունը ստացել է Իտալիայում, ապրել և ստեղծագործել է Ֆրանսիայում։

Մութաֆյանն ավելի քան 1000 աշխատանքների հեղինակ է։ Բացի գեղանկարչությունից, Մութաֆյանը նաև արվեստաբանությանը նվիրված  հետաքրքիր աշխատությունների հեղինակ է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: