485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիները մտադիր են զարգացնել համագործակցությունը
19:22
18 Հոկտեմբերի 2007

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արք. Պետրոսյանը և Սրբազանին ուղեկցող Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քհն. Մելիքյանը և Ռուս Եկեղեցու Արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ Սմոլենսկի և Կալինինգրադի միտրոպոլիտ Կիրիլը քննարկեցին Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների համագործակցությանն առնչվող հարցեր։

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների միջև ընթացող երկխոսության երկրորդ շրջանի օրակարգին և ժամկետներին  վերաբերող  հարցեր»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։                

Երկու եկեղեցիների պետերի՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ալեքսի Բ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի նախաձեռնությամբ սկսված երկխոսության շրջանակներում առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2001թ. փետրվարին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում։ Հանդիպման մասնակիցները Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սոցիալական հայեցակարգի դրույթների հիման վրա քննարկել էին Եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։

Եզնիկ Սրբազանը եւ Կիրիլ միտրոպոլիտը, անհրաժեշտ նկատելով երկխոսության շարունակումը, պայմանավորվածություն ձեռք բերեցին` երկխոսության շրջանակում 2008 թվականին մի շարք համատեղ հանդիպումներ անցկացնել։

Զրուցակիցները նաև մտքեր փոխանակեցին երկու եկեղեցիների միջև առկա համագործակցության հետագա զարգացման առնչությամբ։

Հանդիպմանը ներկա էին նաև Մոսկվայի պատրիարքության Արտաքին հարաբերությունների բաժնի միջքրիստոնեական հարաբերությունների քարտուղար Իգոր քահանա Վիժանովը և բաժնի աշխատակից Ալեքսանդր քահանա Վասյուտինը։ --0--

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։