480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանի խոսնակն ընտրվել է Ճարտարագիտական համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի նախագահ
18:32
18 Հոկտեմբերի 2007

ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանն ընտրվել է «Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտ - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի շրջանավարտների ասոցիացայի» նախագահ։

Թորոսյանը հինգշաբթի Ասոցիացիայի խորհրդի արտահերթ նիստի բաց քվեարկության արդյունքներով միաձայն ընտրվել է «ԵրՊԻ-ՀՊՃՀ շրջանավարտների ասոցիացիայի» նախագահ։

Ելույթ ունենալով նիստում՝ Թորոսյանը նշեց, որ տվյալ պաշտոնն իր վրա շատ մեծ պատասխանատվություն է դնում։ «Բացի այդ, այս պաշտոնը կրակնակի պատվավոր է, եթե նկատի ունենանք, որ Ասոցիացիայի նախկին նախագահը ամիսներ առաջ մահացած Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր»,-ասաց խոսնակը։

Նա ընգծեց, որ ՀՊՃՀ շրջանավարտների ստացած կրթությունը նրանց հնարավորություն է տալիս ճշգրտորեն հաշվարկել իրենց քայլերը և հասնել դրված նպատակներին։ «Այսօր, բարեբախտաբար, մեր համալսարանը զարգանում է, և ներկայիս ուսանողները ուսման և գիտական գործունեության համար շատ ավելի հնարավորություններ ունեն»,-ասաց Թորոսյանը։

Իր հերթին Ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը նշեց, որ խոսնակի՝ Շրջանավարտների ասոցիացիայի ղեկավար նշանակվելը համալսարանին զարգացման նոր հնարավորություններ կընձեռի։

«Կարծում եմ՝ այս նշանակումը շատ օգտակար կլինի համալսարանի վարկանիշի համար։ Բացի այդ, արդեն մոտակա երկու-երեք շաբաթների ընթացքում  մենք համալսարանում կսկսենք նոր նախագծերի իրականացումը»,-ասաց ռեկտորը։

ՀՊՃՀ-ն տեխնիկական կրթության ոլորտում Հայաստանի առաջատար համալսարաններից է, որն ապահովում է բազմաստիճան ճարտարագիտական  կրթություն։ Հիմնադրման օրվանից (1933թ.) համալսարանը տվել է շուրջ 100 հազ. շրջանավարտ։

Այսօր համալսարանն ունի ավելի քան 11 հազ. ուսանող և հազար հիմնական դասախոս, որոնց մեծ մասը գիտական աստիճան ունի։ Համալսարանը պատրաստում է 105 մասնագիտություններով ճարտարագետ-բակալավրներ և դիպլոմավոր մասնագետներ (5-ամյա կրթությամբ), 19 մասնագիտություններով ճարտարագետ-մագիստրոսներ և ճարտարագետ-հետազոտողներ՝ 17 մասնագիտություններով։–0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։